Մայիսի 4-ին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կառավարության փոխվարչապետ Պանայոտիս Պիկրամենոսի հետ: Հանդիպման ընթացքում վերահաստատվել են Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը, ինչի համար առիթ են ծառայելու բարձր մակարդակով երկկողմ այցելությունները:
Դեսպան Մկրտչյանը խորին երախտագիտություն է հայտնել Հունաստանի կառավարությանը, երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին` Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու և ապրիլի 24-ին ոգեկոչելու համար:
Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարային քայլերը, այդ թվում՝ առաջիկայում հայկական արտադրանքները Հունաստանի տարբեր քաղաքներում ներկայացնելու ծրագրերը:
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ գլոբալ անվտանգությանը սպառնացող միտումների համատեքստում: