• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին 16:10
Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է Բագրատունյաց փողոցում պատշգամբ է... 12:42
ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ ԱԳՆ ղեկավար կազմը և... 09:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրապես անկախ դատական համակարգի կայացումն ունենալու է նաև տնտեսական մեծ էֆեկտ. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
18:0523 Դեկ, 2022

Իրապես անկախ դատական համակարգի կայացումն ունենալու է նաև տնտեսական մեծ էֆեկտ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են, ըստ ոլորտների, կատարված աշխատանքները:

Նախ անդրադարձ է կատարվել դատական և իրավական ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքին: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում բարձրացվել է դատավորների աշխատավարձը. Սահմանադրական դատարանում հավելավճարը սահմանվել է աշխատավարձի 80 տոկոսի չափով, Վճռաբեկ դատարանում հավելումը` աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Վճռաբեկ դատարանում ձևավորվել են առանձին վարչական և հակակոռուպցիոն պալատները: ԱԺ-ն ընդունել է օրենք, որով Երևան քաղաքում ձևավորվում են առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարաններ: Ընդունվել է նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու օրենք, որով ապահովվելու է հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը:

Ստացվել է Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը կարգապահական գործերով կայացված ԲԴԽ որոշումների համար բողոքարկման հնարավորություն նախատեսելու մասով:

Նշվել է, որ 2022 թվականի ընթացքում դատավորների նկատմամբ հարուցվել է 41 կարգապահական վարույթ, 15-ը կարճվել է, ԲԴԽ է ներկայացվել 18 միջնորդություն: Հարուցված 8 կարգապահական վարույթներ դեռևս քննության փուլում են, ՄԻԵԴ որոշումների հիման վրա էլ հարուցվել է 3 կարգապահական վարույթ:

Տեղեկատվություն է ներկայացվել դատարանների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է, որ էլեկտրոնային արդարադատութան ոլորտում թվայնացվում է քաղաքացիական դատավարությունը, Grant Thornton ընկերության օգնությամբ կազմակերպվելու է նոր ծրագրերի ընդունումը: Վայոց ձորում գործարկվել է մինչդատական վարույթի էլեկտրոնային համակարգը, ներդրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնական գրասենյակ հարթակը, արդիականացվում է ՔԿԾ e-penitentiary համակարգը:

Նախատեսվում է, որ 2023թ. գործարկվելու է E-Justice հարթակը, թվայնացվելու են վարչական, քրեական և հակակոռուպցիոն դատավարությունները, լավարկվելու է գործերի բաշխման համակարգը:

Գործելու է նաև Դատաիրավական ռազմավարության մշտադիտարկման կայք:

2023թ. ներդրվելու է ՀԿԱԾ նոր համակարգ, մշակվելու են հաշտարարության և սնանկության էլեկտրոնային հարթակները, արդիականացվելու են e-register-ը և e-draft-ը, մշակվելու է հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում 17 բանկերից 11-ում օպտիմալացվել են դրամական միջոցների բռնագանձման և ապաարգելադրման գործընթացները՝ 7 օրվա փոխարեն 1 օր, լրամշակվում է ՀԿԱԾ նոր մոդելի ներդրման հայեցակարգի նախագիծը: Ներդրվել է նոր կարգ, ըստ որի՝ հարկադիր կատարողի որոշմամբ հետախուզվող Տ/Մ-ները տեխզննություն չեն կարող անցնել:

Զեկուցվել է նաև, որ ընթացիկ տարվա ընթացքում արդեն բռնագանձումների ծավալն աճել է 5 մլրդ դրամով, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 40 տոկսով:

ԱՆ փորձագիտական կենտրոնի գործունեության շրջանակում ստեղծվել է Հոգեբանական փորձաքննությունների նոր բաժին, գործարկվել է թեժ գիծ: Ավարտվել են մինչև 2015թ. նշանակված բոլոր փորձաքննությունները: Ընթացիկ տարում փորձագետների աշխատավարձն ավելացել է 92.7 %-ով, արդյունքում՝ աշխատավարձերը հասնում են 700-800 հազար դրամի:

Քրեական արդարադատության ոլորտում մշակվել են շուրջ 100 օրենքների նախագծեր: Օրենսդրական նախաձեռնությամբ իրականացվել է քննչական մարմինների միավորում, 2024 թվականի հունվարի 1-ից գործելու են 2 քննչական մարմիններ՝ Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեները: Ընթացիկ տարում ուժի մեջ է մտել Քրեակատարողական նոր օրենսգիրքը՝ փոխարինելով շուրջ 20 տարի առաջ ընդունված օրենսգրքին:

Քրեակատարողական ծառայության ոլորտում նոր ՔԿՀ-ի կառուցման նպատակով մշակվել է էսքիզային տարբերակը, իրականացվել է ինժեներաերկրաբանական հետազոտություն:

Կապիտալ վերանորոգումներ են իրականացվել «Աբովյան», «Արմավիր», «Սևան» ՔԿՀ-ներում: Առաջին անգամ «Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է տեսահսկման համակարգ: Պատրաստ է նաև ՔԿՀ ծառայողների կամավոր ատեստավորման վերաբերյալ փաթեթը: «Արմավիր» ՔԿՀ-ում պիլոտային կարգով ներդրվելու է ծառայողի պատրաստման մոդելը, առաջին անգամ 19 տարեկանից բարձր դատապարտյալին տրվել է հանրակրթության հնարավորություն, ապահովվել է օտարերկրացիների հաղորդակցության իրավունքը:



Ձեռք է բերվել տնային կալանք խափանման միջոցի կիրառման համար էլեկտրոնային մոնիթորինգի համակարգ, գործարկվել է e-probation համակարգը, կապիտալ վերանորոգվել են Պրոբացիայի ծառայության Երևան քաղաքի 5 և մարզային 3 գրասենյակները:

Տեղեկացվել է նաև, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը փոխանցվելու է Առողջապահության նախարարության ենթակայությանը:

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում օրենսդրական փաթեթն ընդունվել է և ստորագրվել նախագահի կողմից: Նշվել է, որ Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայությունը գործարկվել է, տրվել է հաջորդ 4 մարզերում պարեկային ծառայության կրթական պրոցեսի մեկնարկը, իսկ վերջին 4 մարզերի համար՝ հայտարարվել ընդունելություն:

Նախատեսվում է 2023 թվականին ապահովել ՆԳՆ բովանդակային ձևավորումը, ենթակա պետական մարմիններում պլանավորված փոփոխությունների կատարումը:

Ներկայացվելու է նաև Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթն ու ճանապարհային քարտեզը, իսկ Պարեկային ծառայությունը ներդրվելու է Հայաստանի ողջ տարածքում: Գործարկվելու է նաև ջրային պարեկային ծառայությունը: Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավումը խթանելու նպատակով հայտարարվելու է անհատական ընդունելություն:

Հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում հստակեցվել են պաշտոնատար անձանց՝ նվերներ ընդունելու, անհամատեղելիության պահանջների, շահերի բախման վերաբերյալ կարգավորումները, կատարելագործվել է ազդարարման համակարգը: Իրականացվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հաղորդակցման գործողությունների ծրագիրը: 2023 թվականին նախատեսվում է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության ընդունում, իրականացնել բարեվարքության ստուգմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներ:

Պատասխանատուները տեղեկացրել են, որ Հայաստանի բոլոր դատավորների մեծամասնության հետ քննարկումների արդյունքում ընդունված փաթեթով նախատեսվում է ներդնել դատավորների որակավորման նոր կարգ` ցուցակում ընդգրկելու նոր մեխանիզմ, որով 8 տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձինք կկարողանան ընդգրկվել հավակնորդների ցուցակում: Փաթեթով նախատեսվում է նաև մինչդատական վարույթների քննությունն առանձին դատավորներից ընդհանուր իրավասության դատարաններին վերապահելու հնարավորություն, իսկ հայցադիմումը վերադարձնելու գործառույթը տեխնիկական դեպքերում վերապահել դատավորների օգնականներին` թեթևացնելով դատավորների ծանրաբեռնվածությունը: Միաժամանակ, պաշտոնավարման տարիքի վերջին երկու տարվա ընթացքում դատավորին կթույլատրվի քննել միայն վճարման կարգադրություն արձակելու և պարզեցված վարույթի գործեր, իսկ արբիտրաժային կենտրոններին թույլատրել տրամադրել կատարողական թերթ:

ԶԼՄ բարեփոխումների ոլորտում 2022 թվականին ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային քննարկումների արդյունքում փոխադարձ համաձայնությամբ մշակվել է զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման համակարգի ինստիտուցիոնալ կայացման վերաբերյալ հայեցակարգի նախագիծը, որը գտնվում է շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցման գործընթացում:

Նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքներին աջակցելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում ձևավորվել է 27 հեղինակավոր ազգային և միջազգային մասնագետներից կազմված ղեկավար խորհրդատվական կոմիտե: Նրանք հետագայում դառնալու են կենտրոնի արբիտրաժային խորհրդի անդամներ և արբիտրներ: Խորհրդատվական կոմիտեի կողմից արդեն հաստատվել է արբիտրաժային կենտրոնի կանոնադրությունը, ներկայումս մշակվում են արբիտրաժային կանոնները և այլ փաստաթղթերը:

Ընթացիկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում նախատեսվել է առցանց հաշտարարության հնարավորություն, ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարություն, սահմանվել է հաշտարարների ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգ:

Սահմանադրական բարեփոխումների շրջանակում ձևավորել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, Երևանում և մարզերում տարբեր ձևաչափերով անցկացվել են 30 հանրային քննարկումներ, իրականացվել են Խորհրդի և հանձնաժողովի շուրջ 10 նիստեր:

Ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, պատրաստվել են կառավարման ձևի, նախագահի դերի ու կարգավիճակի և վերպետական կազմակերպությունների ակտերի հետ կապված հարցերի վերաբերյալ հայեցակարգային կտորները և կողմերի մեծամասնության կողմից դրական դիրքորոշում տրվել խորհրդարանական կառավարման ձևին:

Հաստատվել է նաև Քաղաքացիական կենտրոնների արդիական մոդելի հայեցակարգը, որով նախատեսվում է ստեղծել քաղաքացիական կենտրոններ «Հայփոստի» հենքի վրա:

Հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների շրջանակում վերանայվել է գործող 126 ռազմավարական փաստաթուղթ, իրականացվել է նպատակահարմարության գնահատում և ռազմավարական պլանավորման նոր մոդելի սահմանում, դրանց քանակի կրճատում և հիերարխիայի հստակեցում։

Նախատեսվում է մատուցվող շուրջ 460 պետական ու համայնքային ծառայությունների վերանայում և արդիականացում, դրանց թվայնացում, ինչպես նաև ծառայությունների մատուցման միասնական մոդելի մշակում։

Նախատեսվում է նաև հանրային ծառայողների վարձատրության վերանայում, նոր համակարգի մշակում, քաղաքացիական ծառայության գրավիչ և մրցունակ դարձնելու միջոցառումների իրականացում, գործադիր իշխանության կառուցվածքային ու ֆունկցիոնալ օպտիմալացում, որոշումների կայացման արդյունավետության բարձրացում, հանձնարարականների տրման և կատարման նոր ընթացակարգերի մշակում։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է վերը նշված բոլոր ուղղություններով բարեփոխումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես առանձնակի կարևորել դատաիրավական ոլորտում իրականացվող ռեֆորմները: 

«Իրապես անկախ դատական համակարգի կայացումն ունենալու է նաև տնտեսական մեծ էֆեկտ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել դատարանների շենքերի պայմանների բարելավմանը:

Վարչապետը հավելել է, որ դատական համակարգը պետք է ունենա ենթակառուցվածքային, բովանդակային և կադրային անհրաժեշտ ներուժ և ավելացրել, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է իրականացնել ԲԴԽ-ի հետ սերտ համագործակցությամբ:

Վարչապետը կարևորել է արդարադատության թաղամասի կառուցման ծրագրի իրականացումը, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող վերանորոգման և արդիականացման աշխատանքները և հավելել, որ դրանք պետք է համահունչ լինեն քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գործընթացին, ունենան պատշաճ և արժանապատիվ պայմաններ:

Անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ վարչապետը նշել է, որ դրանք պետք է առաջ մղել ընդհանուր թվայնացման բարեփոխումների շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև պատժի հետագա կրումից դատապարտյալների ազատման գործընթացի մասին՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի փորձագիտական եզրակացության հիման վրա:

Անդրադառնալով Պարեկային ծառայությանը՝ վարչապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել կանանց ներգրավվածության ընդլայնման, ծառայության շարունակական զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ատեստավորման միջոցով:

Դիտումների քանակ199
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արցախի ԱԽ նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը 19:3722 Դեկ, 2022 Արցախի ԱԽ նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը Քաղաքականություն
  • Քննարկվել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման միասնական հաշվեհամար ունենալու գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկները 17:5321 Դեկ, 2022 Քննարկվել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման միասնական հաշվեհամար ունենալու գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկները Հասարակություն
  • Քննարկվել են Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների ընթացիկ աշխատանքները 18:3820 Դեկ, 2022 Քննարկվել են Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների ընթացիկ աշխատանքները Հասարակություն
  • Վարչապետի գլխավորությամբ ԱԽ նիստում քննարկվել է տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը 11:0619 Դեկ, 2022 Վարչապետի գլխավորությամբ ԱԽ նիստում քննարկվել է տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:3231 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն 08:0031 Օգս, 2026
  • Անսթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակահարել և սպանել է 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն 23:5030 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» երկօրյա հեծանվարշավը՝ ամփոփ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:1130 Օգս, 2026
  • ԱԳ նախարարը մի շարք գործընկերների պարգևատրել է ճգնաժամային իրավիճակում ՀՀ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար 22:2130 Օգս, 2026
  • ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ 22:0930 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ վարորդը հոսպիտալացվել է 22:0130 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ճամբարակի խանութներից մեկում բռնկված հրդեհը 21:4730 Օգս, 2026
  • Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը. Մեծ բանավեճ 21:0030 Օգս, 2026
  • «Սփյուռքում Հայաստանի դրական պատկերի ձևավորումը կարևոր է» | Հարցազրույց Անդրանիկ Դագեսեանի հետ 20:1530 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 30.08.2026 19:1530 Օգս, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 413 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0930 Օգս, 2026
  • Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր 18:5330 Օգս, 2026
  • Որսաշրջանի ընթացքում Էկոպարեկային ծառայությունը շարունակում է խստացված հսկողությունը 18:3930 Օգս, 2026
  • Երկու օրերի ընթացքում հեծանվորդները անցել են շուրջ 213 կմ ճանապարհահատված 17:3730 Օգս, 2026
  • Դժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհ 17:1230 Օգս, 2026
  • Վարչապետը հրապարակել է «Սևանի շուրջը» հեծանվարշավի երթուղին 16:5530 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվարշավն ավարտեցինք․ Նիկոլ Փաշինյան 16:0430 Օգս, 2026
  • Բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակները մասնակցել են հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը 15:0830 Օգս, 2026
  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ 14:3830 Օգս, 2026
  • Ամենաբարդ հատվածը ևս անցանք. 26,4 կմ. վարչապետ 13:2730 Օգս, 2026
  • Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 13:1430 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 12:5330 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում կտեղան հորդառատ անձրևներ, սպասվում է քամու ուժգնացում 12:4830 Օգս, 2026
  • Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է 12:4230 Օգս, 2026
  • Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ 12:1030 Օգս, 2026
  • Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան 11:5630 Օգս, 2026
  • «Մաքս Օիլ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 776 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:5330 Օգս, 2026
  • Առջևում ամենաբարդ հատվածն է. մեծ վերելք. վարչապետ 11:5230 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են արհեստական բանականության գործարան 11:3030 Օգս, 2026
  • Այսօր Սևանա լճի օրն է 11:2930 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում 10:5930 Օգս, 2026
  • Օր երկրորդ, սկսում ենք. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:5630 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:4530 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ 09:3730 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1030 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանի «Քվանտային ցատկ»-ը 01:0330 Օգս, 2026
  • Կավագործության աշխատարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 00:4830 Օգս, 2026
  • Սևանի շուրջ հեծանվային արշավի առաջին օրը․ մասնակիցներն անցել են 138 կմ 00:3330 Օգս, 2026
  • ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան 00:1830 Օգս, 2026
  • 1.6 մլրդ դրամ հուշարձանների վերականգնմանը, 25 մլն՝ Արտավազավանքի տարածքում պեղումներին 00:0330 Օգս, 2026
  • Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում 23:3929 Օգս, 2026
  • Հեծանվարշավի առաջին օրն ամփոփեցինք խարույկի շուրջ․ Նիկոլ Փաշինյան 23:1229 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ աշխարհում ՃՏՊ-ից մեկ մարդ է զոհվում. 1 մլն 160 հզ. զոհ՝ 2025-ին. ԱՀԿ 22:5429 Օգս, 2026
  • Ճամբարակում ամփոփվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 22:3629 Օգս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները 22:0629 Օգս, 2026
  • Դատական համակարգի ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված կառավարության նոր ծրագրում. Հանրային քննարկում 21:5029 Օգս, 2026
  • «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է 21:2729 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Սևանի շուրջը» երկու օրում՝ կեսն անցել են. հեծանվարշավ ՀՀ վարչապետի հովանու ներքո 21:0029 Օգս, 2026
  • Կին ձեռներեցների արտադրանքի նոր հասցե՝ Ախթալայում 20:5729 Օգս, 2026
  • Իմաստության ատամը՝ ակնագնդի տակ. եզակի դեպք ու վիրահատություն 20:4329 Օգս, 2026
  • Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են թևակոխել նոր փուլ. Փեզեշքիան 20:3229 Օգս, 2026
  • «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է 20:1729 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:1429 Օգս, 2026
  • «Ինեկոբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 29 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:0329 Օգս, 2026
  • Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով 19:5229 Օգս, 2026
  • Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով 19:4329 Օգս, 2026
  • Արհեստական բանականությունից տեղեկություն խնդրելիս հարկավոր է մի քանի նրբերանգ հաշվի առնել 19:2729 Օգս, 2026
  • Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին 19:0829 Օգս, 2026
  • Աղավնավանքի գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են 18:5329 Օգս, 2026
  • ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը 18:3429 Օգս, 2026
  • Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետ 18:1429 Օգս, 2026
  • Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել 18:0829 Օգս, 2026
  • ԿԿՀ-ն առաջին անգամ կոռուպցիոն ռիսկերի գնահատում կիրականացնի 17:5229 Օգս, 2026
  • Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի 17:4229 Օգս, 2026
  • Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Փաշինյան 17:0129 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Վստահե՞լ արհեստական բանականությանը, թե՞ ոչ. ինչպես ստուգել տեղեկությունը | 29.08.2026 17:0029 Օգս, 2026
  • Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 16:5129 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 16:3829 Օգս, 2026
  • ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ 16:1929 Օգս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 15:4929 Օգս, 2026
  • Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն 15:3929 Օգս, 2026
  • «Ջերմուկ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 597 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:2829 Օգս, 2026
  • Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը։ 15:1529 Օգս, 2026
  • «Հիշողության թելեր». տարեցներին միավորել է ձեռարվեստը 15:0929 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ 14:4929 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Էջմիածին քաղաքում 14:3329 Օգս, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 14:2829 Օգս, 2026
  • Հակակարկտային կայանները Մեծամորում արդյունավետ են 14:2329 Օգս, 2026
  • էլեկտրոնային դրամապանակ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր չէ 14:1829 Օգս, 2026
  • Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 14:0629 Օգս, 2026
  • Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին 14:0329 Օգս, 2026
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը 13:5629 Օգս, 2026
  • Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 13:5129 Օգս, 2026
  • Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են 13:3429 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 13:1629 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում 13:1029 Օգս, 2026
  • Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 13:0429 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Եվրաֆեստիվառ»՝ Ճամբարակում. բեմում կլինեն «Եվրատեսիլ»-ի արտիստները | 29.08.2026 13:0029 Օգս, 2026
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015