• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Առողջության համընդհանուր ապահովագրության թվերը 65+ տարիքային խմբի համար. Արայիկ Հարությունյանը թվեր է հրապարակել Առողջության համընդհանուր ապահովագրության թվերը... 13:51
Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում. Դատախազություն Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է... 13:02
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից են. Պապիկյան Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն... 12:54
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Հասարակություն
09:4615 Դեկ, 2022

Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հ.Պ.-ն, 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներին և տնօրենին՝ խարդախությամբ հափշտակել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 100 մլն դրամի գույքային վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վարույթով հիմնավորվել է, որ Գ.Դ.-ն և Հ.Ա.-ն, 2012 թվականին հիմնադրել են «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն)՝ նպատակ ունենալով  խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 3230.0 քմ մակերեսով հողատարածքը, որը Պուշկին փողոցին հարող հատվածից 300.0 քմ մակերեսով ծանրաբեռնված է եղել կաթսայատնով:

Այնուհետև, տարածքը ուսումնական նպատակով օգտագործելու կեղծ պատրվակով, հիմնադրումից 4 օր անց Ընկերության տնօրեն Ն.Կ.-ն Երևանի քաղաքապետին է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով  Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Փոխարենը Ընկերությունը պարտավորվել է «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումից բացի՝ իրականացնել լրացուցիչ մակերեսի կառուցապատման աշխատանքներ՝ դպրոցի պայմանները բարելավելու նպատակով: Եզրակացություն ստանալու նպատակով քաղաքապետը ներդրումային ծրագիրը հասցեագրել է նախկին նախարար Հ.Պ.-ին:

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, տեղեկացված լինելով Ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել  ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Ծրագրին հավանություն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, որն Ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրն է:

Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 13-ին Ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման և գրավի» ու «Գլխավոր կապալի» պայմանագրեր, որոնցում դիտավորությամբ չի ներառել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններից՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պարտավորության կատարումը («Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը, ըստ ներդրումային ծրագրի, պետք է արժենար 800 մլն դրամ): Այդ կերպ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, խոչընդոտները վերացնելով, Ընկերությանը հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ իր սեփականության իրավունքը գրանցել Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Այնուհետև ՀՀ մշակույթի նախկին նախարարը երկու նախագիծ է ներկայացրել Կառավարություն, որոնցով առաջարկել է կատարել փոփոխություն արդեն իսկ առկա որոշման մեջ: Այն է՝ կատարել դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում, տեղեկացված լինելով, որ այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մեկ այլ փոփոխությամբ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի միջնորդության հիման վրա առաջարկվել է դպրոցին երաժշտական գործիքներ տրամադրել՝ դպրոցի մարզադահլիճի և այլ հատվածների հիմնանորոգման փոխարեն: Արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունը կատարել է Կառավարության որոշմամբ սահմանված՝ կաթսայատան կառուցման և երաժշտական գործիքների տրամադրման պարտավորությունները, որպիսի պայմաններում Երևանի Եզնիկ Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը խարդախությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 100 մլն դրամի գույքային վնաս:

Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում: Դատախազը որոշում է կայացրել նաև պետական սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար հանրային քրեական հետապնդումներ հարուցել Գ.Դ.-ի, Հ.Ա.-ի, «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մ.Կ.-ի, վերջինիս եղբայր Ն.Կ.-ի նկատմամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ1889
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հասմիկ Պողոսյանի որդու կնոջը մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար 14:5404 Փտր, 2022 Հասմիկ Պողոսյանի որդու կնոջը մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար Հասարակություն
  • ԱՕԿՍ-ի շենքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու գործը կգնա դատարան. Հասմիկ Պողոսյանը հետախուզվում է 23:1022 Դեկ, 2021 ԱՕԿՍ-ի շենքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու գործը կգնա դատարան. Հասմիկ Պողոսյանը հետախուզվում է Հետաքննություն
  • Փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին 22:5624 Դեկ, 2020 Փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին Մշակույթ
  • Հասմիկ Պողոսյանն ամփոփեց Մշակույթի նախարարության վերջին շրջանի աշխատանքը 23:3516 Մայ, 2015 Հասմիկ Պողոսյանն ամփոփեց Մշակույթի նախարարության վերջին շրջանի աշխատանքը Մշակույթ
  • Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պաշտոնական այցով Շիրակի մարզում էր 11:2106 Դեկ, 2014 Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պաշտոնական այցով Շիրակի մարզում էր Մշակույթ
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 17:3431 Հնվ, 2026
  • ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին հրադադարը խախտելու համար 17:2831 Հնվ, 2026
  • Հայ գիտնականների աշխատությունները՝ միջազգային հեղինակավոր շտեմարանում 17:0931 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | Անշարժ գույքերը օտարվել են նախկին նախարարի ընտանիքի անդամներին. Վ. Վարդանյանի գործը 17:0031 Հնվ, 2026
  • Կուբան միջազգային արտակարգ դրություն է հայտարարել՝ ի պատասխան ԱՄՆ գործողությունների 16:5131 Հնվ, 2026
  • Հրազդան քաղաքում բախվել է 4 ավտոմեքենա 16:3831 Հնվ, 2026
  • Օգտվողներ կան ապահովագրությունից. Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայից ԲԿ-ներ ուղեգրված բուժառուներ կան 16:2431 Հնվ, 2026
  • ՌԴ նախագահի հատուկ բանագնացը մեկնում է ԱՄՆ՝ Թրամփի վարչակազմի անդամների հետ հանդիպելու համար. Reuters 16:1331 Հնվ, 2026
  • Քաղաքաշինության նախկին նախարարը վերականգնել է պետությանը պատճառած 36 մլն 580 հազար դրամ վնասը 16:0631 Հնվ, 2026
  • Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան 15:5331 Հնվ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է 15:4431 Հնվ, 2026
  • Միրաք գյուղում կազմակերպված շնամարտի գործով փաստաթղթերը փոխանցվել են Ապարանի քննչական բաժին. ՆԳՆ 15:2931 Հնվ, 2026
  • Թրամփը՝ Իրանին մոտեցող նավատորմի մասին 15:1131 Հնվ, 2026
  • Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել խորհրդարանում 15:1031 Հնվ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 14:5731 Հնվ, 2026
  • «Ամերիաբանկ»-ը 2025-ին 29 մլրդ 3 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3931 Հնվ, 2026
  • Զելենսկին և Պուտինն ատում են իրար, դա դժվարացնում է կարգավորումը. Թրամփ 14:1631 Հնվ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 14:0331 Հնվ, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության թվերը 65+ տարիքային խմբի համար. Արայիկ Հարությունյանը թվեր է հրապարակել 13:5131 Հնվ, 2026
  • ՔՊ կուսակցության վերահսկող հանձնաժողովի նիստում քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր 13:4231 Հնվ, 2026
  • Ձյան մաքրման շուրջօրյա աշխատանքներ՝ հանրապետության ավտոճանապարհներին 13:3631 Հնվ, 2026
  • Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը 13:2331 Հնվ, 2026
  • Աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ Երևան-Սևան ճանապարհին 13:0931 Հնվ, 2026
  • Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում. Դատախազություն 13:0231 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 200 հանդիսատես Միրաքում անցկացված թեժ շնամարտին՝ քրգործ կազմակերպիչների նկատմամբ 13:0031 Հնվ, 2026
  • Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից են. Պապիկյան 12:5431 Հնվ, 2026
  • Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև հանդիպման ծրագրեր դեռևս չկան. Արաղչի 12:4131 Հնվ, 2026
  • Սպիտակի ԲԿ-ում երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան է լույս աշխարհ եկել 12:3031 Հնվ, 2026
  • Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 270 նոր դեպք. ԱՆ 12:2831 Հնվ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ 12:0931 Հնվ, 2026
  • ԱՄՆ կառավարության աշխատանքը կրկին մասնակիորեն կասեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով 11:5431 Հնվ, 2026
  • Գենդերային հավասարության ապահովման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցերը ՄԻՊ-ի աշխատանքի կարևոր ուղղություններից են. Անահիտ Մանասյան 11:3631 Հնվ, 2026
  • Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ 11:2431 Հնվ, 2026
  • Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում 11:0431 Հնվ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը 10:3231 Հնվ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 10:2731 Հնվ, 2026
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 10:1631 Հնվ, 2026
  • Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են 2025 թվականի աշխատանքները․ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով 09:3431 Հնվ, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռ, 595 միլիարդ 817 միլիոն դրամի հայցապահանջ. դատախազությունն ամփոփել է ոլորտում կատարված աշխատանքները 09:2131 Հնվ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում 09:0931 Հնվ, 2026
  • «Այսպիսին էր մեր պարահրապարակը»․ Նիկոլ Փաշինյան 08:4931 Հնվ, 2026
  • Հրդեհ Վահագնի գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը 08:2731 Հնվ, 2026
  • Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 08:0931 Հնվ, 2026
  • «Սիրո ԴՆԹ». Նանա Արամյանի ցուցահանդեսը 01:0431 Հնվ, 2026
  • Երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ Երևանի հարցումները մշակվում են. Զախարովա 00:5731 Հնվ, 2026
  • Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին 00:4631 Հնվ, 2026
  • Տնտեսական աճի տեմպը սպասվածից բարձր է. փորձագետ 00:3831 Հնվ, 2026
  • Ավելի քան 12 միլիոն դրամ՝ 3 վիրահատության համար. ապահովագրության միջոցով կյանքեր են փրկվել 00:1131 Հնվ, 2026
  • Հունվարի 31-ի եղանակային կանխատեսումները 23:5230 Հնվ, 2026
  • Պետությունը վերահսկելու է ապահովագրական ծախսերի արդյունավետությունը. առողջապահության նախարար 23:3930 Հնվ, 2026
  • Փորձելով անդրադառնալ ԵԽԽՎ-ում իմ ելույթին` ուղղակի ստել է, իր դեպքում դա թերևս նորմալ է․ Միրզոյանը՝ Քոչարյանի մասին 23:2830 Հնվ, 2026
  • Ներդրումային, զբոսաշրջային գրավչության համար ճանապարհը պետք է էսթետիկ տեսք ունենա. վարչապետ 23:1130 Հնվ, 2026
  • Պետությանը և բնությանը հասցված վնասը՝ 2025-ին 22:5430 Հնվ, 2026
  • ՅՈՒՆԻՍԵՖ ղեկավար Քրիսթին Վայգանդն ավարտում է առաքելությունը Հայաստանում 22:4430 Հնվ, 2026
  • Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ տնտսոցխորհի փոխնախագահ 22:2730 Հնվ, 2026
  • Դիլիջանի աղբավայրի խնդիրները. ի՞նչ է արվում 22:1830 Հնվ, 2026
  • Հարցազրույց Արմեն Մուրադյանի հետ 22:0830 Հնվ, 2026
  • ԱԲ-ը պետական ծառայությունների ավտոմատացման առանցքում․ քննարկվել է միասնական call center-ի նախագիծը 21:5730 Հնվ, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ներառական մոտեցումը ՊԳԿ-ի երկրի ծրագրի իրականացման գործում 21:5130 Հնվ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Հունվար 30. 2026 21:3030 Հնվ, 2026
  • Ընթանում է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ Նիկոլ Փաշինյանը հարվածային գործիքների վրա է նվագում 21:1830 Հնվ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ 21:0930 Հնվ, 2026
  • Լուրեր 21:00 | Ինչ է փոխվել ճանապարհներից մինչև աղբահանություն․ ՏԿԵՆ-ի 2025-ի հաշվետվությունը 21:0030 Հնվ, 2026
  • Յունուար 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5930 Հնվ, 2026
  • Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին 20:5430 Հնվ, 2026
  • Դիլիջանի աղբավայրի խնդիրները. ի՞նչ է արվում 20:4930 Հնվ, 2026
  • Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, եթե այդ շփումները բովանդակալից լինեն. Արաղչի 20:4030 Հնվ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Հունվար 30. 2026 20:2730 Հնվ, 2026
  • Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է առանց խորհրդարանի քվեարկության 2026 թ. բյուջեի հաստատման մասին 20:2030 Հնվ, 2026
  • Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկարաձգվել է 20:1230 Հնվ, 2026
  • Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում ներկայացվել է 2026-ի մաքսային բարեփոխումների ընթացքը 20:0630 Հնվ, 2026
  • ՍԱՏՄ-ն նախորդ տարի 8 տոննա միս է առգրավել ու ոչնչացրել. ոչ սպանդանոցային միսը՝ գերակա խնդիր 19:5830 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 30.01.2026 19:5030 Հնվ, 2026
  • ՇՄ նախարարը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները քննարկել են Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագրեր 19:4230 Հնվ, 2026
  • Ռուսները դադարեցրել են գերիների փոխանակումը. Զելենսկի 19:3530 Հնվ, 2026
  • Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին 19:2930 Հնվ, 2026
  • Քննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերը 19:2330 Հնվ, 2026
  • Չենք կարողանում փոխզիջման հասնել Դոնբասի շուրջ. Զելենսկի 19:1630 Հնվ, 2026
  • Լուցկու տուփի պիտակների թանգարան. ճամփորդություն ժամանակի միջով 19:0730 Հնվ, 2026
  • Տեղահանվածներին բնակապահովման ծրագիր՝ ՀԲ վարկով 19:0130 Հնվ, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետի հրավիրած պարահրապարակին գրանցվել է 1000 մարդ | 30.01.2026 19:0030 Հնվ, 2026
  • Մեծ Բրիտանիայի համար «շատ վտանգավոր» է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Թրամփ 18:5230 Հնվ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը 18:4530 Հնվ, 2026
  • Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս 18:3830 Հնվ, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը 18:3530 Հնվ, 2026
  • Քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման հետ կապված խնդիրները 18:2830 Հնվ, 2026
  • Ռուսաստանը մշտական կապի մեջ է իր հայ գործընկերների հետ՝ Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ. Զախարովա 18:2030 Հնվ, 2026
  • Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին 18:1330 Հնվ, 2026
  • Գեորգի Քոչարյանը նշանակվել է Ուզբեկստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան 18:0730 Հնվ, 2026
  • Ջերմատնային պղպեղի և ռեհանի արտադրություն՝ Ջրառատում 18:0530 Հնվ, 2026
  • Նոր համակարգով աղբահանությունն իրականացվում է շատ ավելի լավ, քան երբևէ իրականացվել է. Խուդաթյան 17:5630 Հնվ, 2026
  • Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին վերականգնվել է շուրջ 11,2 միլիարդ դրամի վնաս. Դատախազություն 17:4830 Հնվ, 2026
  • Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր 17:3630 Հնվ, 2026
  • Ծխախոտային և ալկոհոլային ապրանքների վաճառքի դեպքում հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ նշանների մասին տեղեկությունը. ՊԵԿ 17:2730 Հնվ, 2026
  • ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը 6 տարեկան է 17:1830 Հնվ, 2026
  • Քրդական ուժերը համաձայնել են միանալ սիրիական բանակին 17:1030 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | | 30.01.2026 17:0030 Հնվ, 2026
  • Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:5730 Հնվ, 2026
  • Զելենսկին արձագանքել է Կրեմլի՝ Մոսկվա գալու հրավերին. ես էլ Պուտինին եմ հրավիրում Կիև 16:4530 Հնվ, 2026
  • Պապիկյանը՝ տարածքային պաշտպանության ուժերի և վարժական հավաքների կարևորության մասին 16:3130 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015