ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում կանանց տնտեսական հզորացմանը նպաստելու, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում վերջիններիս ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով մեկնարկում է «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման ծրագիրը։
Ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում աշխատաշուկայից դուրս մնացած կանանց թվային մարքեթինգի ոլորտում ձեռք բերել նոր հմտություններ և արժանապատիվ աշխատանքի հեռանկար ունենալ:
Ըստ այդմ՝ ծրագրի շահառու կարող են լինել մարզաբնակ այն կանայք, ովքեր կբավարարեն հետևյալ չափորոշիչներից որևէ մեկին՝
Միջոցառման գործընկերն է «Սովորիր Օնլայն» առցանց հարթակը, որի կողմից տրամադրվող թվային մարքեթինգի դասընթացները ներառելու են ավելի քան 40 վիդեոդաս, 500-ից ավելի օնլայն թեստ, խմբային աշխատանքների հնարավորություններ և կարիերայի խորհրդատվություն:
Այս պահին ծրագիրը մասնակիցների հավաքագրման փուլում է․ առաջին փուլն անվճար է սահմանված չափանիշներին բավարարող բոլոր անձանց համար, իսկ երկրորդ փուլն անվճար կլինի միայն առավելագույն միավորներ ստացած 250 մասնակցի համար:
Դասընթացների ավարտին մասնակիցները կունենան պրակտիկա անցնելու հնարավորություն, ինչպես նաև աջակցություն` աշխատանք գտնելու հարցում: