• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Շատերը արհեստը փորձում են արվեստ ներկայացնել. Աճեմյան Բաց հարթակ. Շատերը արհեստը... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:44
Օրակարգում՝ «ԱՄՆ-Իսրայել լարվածությունն է» Օրակարգում՝ «ԱՄՆ-Իսրայել լարվածությունն է» 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 14:4604 Նմբ, 2022

ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, ներկա են եղել անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Օհան Դուրյանի տիկինը՝ Ալիս Դուրյանը և որդին՝ Նարեկ Դուրյանը:

Արձան-հուշակոթողի գաղափարը պատկանում է Վահան Վարդապետյանին, արձանի քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը` Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակը` Արսեն Պետրոսյանը:

Համակարգման աշխատանքներն իրականացրել է Սամվել Ղումաշյանը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հարգելի ներկաներ,

Իսկապես շատ ուրախալի առիթ է, և պիտի ասեմ, որ պատիվ և ուրախություն եմ ունեցել, բայց երևի նաև ինչ-որ տեղ թերություն է՝ մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերից ներս և այս պատերից դուրս: Իրականում դա թերություն է, որովհետև ճիշտ բալանսը կլիներ ավելի շատ շփվել այս պատերից ներս, քան թե պատերից դուրս՝ այս հրապարակում: Պետք է խոստովանեմ, որ հիմա, իսկապես, այն, ինչ տեսա և լսեցի, շատ դրական լիցքերով լիցքավորեց ինձ, որովհետև պիտի անկեղծ ասեմ, երկու դրվագի մասին խոսեմ:

Առաջինը, երբ այդ գաղափարը լսեցի՝ Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը տեղադրել, ճիշտն ասած՝ այն ինձ համար անսպասելի էր, որովհետև, այնուամենայնիվ, Ազատության հրապարակ, և ինչքանո՞վ կներգրավվի Ազատության հրապարակում Օհան Դուրյանը. գիտեի, որ ներգրավված է, բայց, այնուամենայնիվ, արձանն ուրիշ երևույթ է: Եվ երբ գաղափարն ավելի մանրամասն հասկացա, ընկալեցի, տեսա, որ իսկապես շատ կարևոր է Օհան Դուրյանի այսպիսի ներկայությունն Ազատության հրապարակում, որովհետև, կարծում եմ, Օհան Դուրյանի այս ներկայությունն Ազատության հրապարակում, ավելի ճիշտ՝ հենց այստեղ, խորհրդանշում է իր ներկայությունը և՛ պատերից ներս, և՛ պատերից դուրս:

Կարծում եմ՝ Օհան Դուրյանի ներկայությունն այստեղ խորհրդանշում է նաև մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունն այս հրապարակում՝ Արամ Սարգսյանի ներկայությունն է ընդգծում, Վահագն Խաչատուրյանի ներկայությունն է ընդգծում, Վահրամ Դումանյանի ներկայությունն է ընդգծում: Ես չգիտեմ, շատերը գուցե տեղյակ չեն, բայց 2007 թվականին Վահրամ Դումանյանի հետ այս հրապարակում մի շարք քաղաքական միջոցառումներ ենք իրականացրել: Իմ ներկայությունն է ընդգծում:

Ես չեմ ուզում շատ անուններ տալ, որովհետև հիմա խառը ժամանակներ են, չգիտեմ՝ ում անունը տալիս անվանատերը դա դրական կընկալի, ում անունը տալիս կասի՝ ինչու են իմ անունը շահարկում Ազատության հրապարակում: Ես հիշեցի, որ Ազատության հրապարակում իմ առաջին հանրահավաքը, որտեղ ես ելույթ եմ ունեցել, անցկացրել եմ ուղիղ այնտեղ, այն սյունի ներքո: Սա շատ կարևոր է:

Հաջորդ հանգամանքը՝ քիչ առաջ նախագահին էլ էի դա ասում, պիտի շնորհակալություն հայտնեմ Ձեզ, պարոն Վարդապետյան, որովհետև գիտեմ, թե նաև ինչ անձնական կապվածություն ունեք մաեստրո Օհան Դուրյանի հետ: Պիտի խոստովանեմ՝ այս ողջ ընթացքում մտածում էի, թե ինչքանով այդ անձնական կապվածությունը կարող է հակասել, հակադրվել Ազատության հրապարակի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի էսթետիկային:

Մի փոքր մտավախություն ունեի, որ, այնուամենայնիվ, և՛ Օհան Դուրյանի անձնական հանգամանքը, և՛ պարոն Վարդապետյանի անձնական նվիրվածությունն Օհան Դուրյանին կարող են խաթարել էսթետիկան, բայց պիտի ասեմ, որ իսկապես հոյակապ տեղ, հոյակապ կոմպոզիցիա է ստացվել, և ես դրա համար շնորհակալ եմ:

Երկրորդը՝ ինձ ասացին՝ տեսե՞լ եք Օհան Դուրյանի արձանի շուրջ ինչ աղմուկ կա: Ես ասացի՝ չէ, չեմ տեսել: Ասացին՝ արձանի մի նախագիծ է հրապարակվել, որի շուրջ կան մեծ աղմուկ և քննադատություն: Ես ասացի՝ ուղարկեք տեսնեմ, լուսանկարը կարող եք ուղարկել: Երբ այդ լուսանկարը տեսա, ցնցվեցի, անկեղծ եմ ասում, որովհետև ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր: Ընդ որում, նա այսպիսին չէր երևում բեմում: Հիշում եմ - եթե սխալվեմ, խնդրում եմ ինձ ուղղեք - վավերագրական ֆիլմ կա Օհան Դուրյանի մասին, Ստաս Նամինն է, չէ՞, այդ ֆիլմը նկարահանել:

Այդ ֆիլմի մեջ՝ փորձի ժամանակ, Օհան Դուրյանը կարճաթև շապիկով է, և նրա բազուկների, այդ մկանուտ, տպավորիչ բազուկների աշխատանքից ու տեսքից ես ցնցվեցի, որովհետև, կներեք, սմոքինգով կամ ֆրակով Օհան Դուրյանը տեսանելի և ամբողջությամբ հասկանալի չէ: Այդ մերկացած, բազուկոտ ձեռքերի անհասկանալի, բայց միևնույն ժամանակ գրավող շարժումն է Օհան Դուրյանը: Եթե Օհան Դուրյանն այլ արձան ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէ: Ես շնորհավորում եմ նաև այս մտահղացման հեղինակին, շնորհակալություն եմ հայտնում մտահղացումն իրականացնողին:

Օհան Դուրյանի կերպարի մասին խոսվեց, և ես ուզում եմ ավարտել հետևյալ ընդգծումով՝ ծնվել է Երուսաղեմում, դեգերել է ամբողջ աշխարհով և հանգչում է հայրենիքում, բայց ապրել է հայրենիքում: Օհան Դուրյանը, եթե ճիշտ եմ հիշում, դեռևս 50-ականներին շատ մեծ, աղմկոտ և հաջողված հյուրախաղեր է ունեցել Հայաստանում: Իր դիրիժորական գործունեությունը Հայաստանում դեռևս 50-ականների վերջից է և հետո արդեն անկախ հանրապետություն վերադարձը: Սովորաբար ուխտագնացություն ասելով հասկանում են Երուսաղեմ, բայց ես հասկանում եմ Օհան Դուրյանի կյանքը և ճանապարհը Երուսաղեմից ուխտագնացություն դեպի ինքնիշխան պետություն, ինքնիշխան հայրենիք:

Այն, ինչ պիտի անենք, ես համարում եմ, որ այդ երազանքի շարունակությունն է: Երազանքն էլ կենդանի երևույթ է, և ես հիմա հասկանում եմ, որ մենք երազանքների մեջ չենք նկատել ամենակոնկրետ երազանքը՝ որ Հայաստանն ինքը պետք է լինի կոնկրետ, տեսանելի, չափելի, շոշափելի, և դա է Հայաստանի լինելիության երաշխիքը և գրավականը: Շատ հեշտ չէ, որովհետև նույնիսկ մենք մեր ամենասիրելիներին ընկալում ենք որպես իդեալական:

Իդեալականը կոնկրետությունից դուրս է, որովհետև երբ մարդուն կոնկրետացնում ես՝ տեսնում ես նրա թերությունները, առավելությունները։ Երբեմն հասկանում ես, որ նա այնքան բոյով չէ, ինչքան դու կցանկանայիր, երբեմն այնքան մարմնեղ չէ, ինչքան դու կցանկանայիր, երբեմն նույնիսկ այնքան ուժեղ չէ, ինչքան դու կցանկանայիր, բայց հենց այս պահին է գալիս սիրո կուլմինացիան։ Երբ սիրում ես կոնկրետության մեջ, երբ սիրում ես այնպիսին, ինչպիսին կա ինքը, ոչ թե քո երազանքների մարդուն ես սիրում, այլ այդ երազանքների մարդուց ստանում ես կոնկրետ մարդու, որն ունի ցավեր, թերություններ, թուլություններ, որն այնպիսի աստվածային և տիեզերական չէ գուցե, որ դու երազել կամ մտածել ես։ Բայց դու, նրան այդպիսին ընկալելով, ավելի ուժեղացնում ես և ավելի սիրում։

Նույնն էլ հայրենիքն է. սիրել հայրենիքը՝ կոնկրետացնելով, տեսնելով նրա բոլոր առավելություններն ու թերությունները, իջեցնելով նրան պատվանդանից և դարձնելով ամենօրյա հոգածության առարկա՝ սիրո, գորովանքի, քննադատության, դաժան քննադատության, բանավեճի, վեճի, այո՛, ընտանեկան կռվի, և սրանով պաշտպանել նրան։ Ես այսօրվա սիմվոլը ընկալում եմ այսպես. Օհան Դուրյանը երկու՝ մշակութային և քաղաքական պատվանդաններից իջեցվել է և դրվել է, հենվել է Հայաստանի Հանրապետության հողին։ Սա է այսօրվա սիմվոլը, և շնորհավորում եմ բոլորիս այս սիմվոլի առիթով»:

 

Դիտումների քանակ471
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նամականիշ և արծաթե հուշադրամ՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակին 18:3406 Հոկ, 2022 Նամականիշ և արծաթե հուշադրամ՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակին Հասարակություն
  • Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 11:5706 Հոկ, 2022 Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային Հասարակություն
  • Վահագն Խաչատուրյանն Օհան Դուրյանի այրուն է վերադարձրել մաեստրոյին շնորհված շքանշանը և մեդալը 13:2009 Սեպ, 2022 Վահագն Խաչատուրյանն Օհան Դուրյանի այրուն է վերադարձրել մաեստրոյին շնորհված շքանշանը և մեդալը Մշակույթ
  • Լրանում է Օհան Դուրյանի 100-ամյակը. հարգանքի տուրք` հանճարեղ դիրիժորի հիշատակին 01:0009 Սեպ, 2022 Լրանում է Օհան Դուրյանի 100-ամյակը. հարգանքի տուրք` հանճարեղ դիրիժորի հիշատակին Հասարակություն
  • Նա իր կյանքում երբևիցե չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր. Վահագն Խաչատուրյանը՝ Օհան Դուրյանի մասին 18:0308 Սեպ, 2022 Նա իր կյանքում երբևիցե չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր. Վահագն Խաչատուրյանը՝ Օհան Դուրյանի մասին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին 20:2010 Հլս, 2026
  • Իսրայելը շուտով Բեյրութին կհանձնի հարավային Լիբանանում ստեղծած «անվտանգության գոտու» մի մասը. CNN 20:1810 Հլս, 2026
  • ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում 20:1310 Հլս, 2026
  • Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները. Թրամփ 20:0710 Հլս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով 20:0210 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան 19:5710 Հլս, 2026
  • Տոկաևը Թրամփին հրավիրել է Ղազախստան 19:5210 Հլս, 2026
  • 7-8 հոգի «Ուժեղ Հայաստանից» կգնա ՔՊ. քաղաքագետները՝ նոր ձևավորվող ԱԺ-ի, 105 թեկնածուի բացարկի մասին 19:4610 Հլս, 2026
  • Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ 19:4010 Հլս, 2026
  • Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը 19:3910 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Մոհամմադ ալ Քասիմը քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները 19:3510 Հլս, 2026
  • Ուկրաինայի քաղաքացիական բնակչության կորուստները գագաթնակետին են հասել մայիս և հունիս ամիսներին. Դիկառլո 19:2710 Հլս, 2026
  • Թուրքիան վաճառում է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը 19:1910 Հլս, 2026
  • Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին 19:1110 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները 19:0610 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | 105 ինքնաբացարկ՝ «Ուժեղ Հայաստան»-ում. փորձագետները տարբեր վարկածներ են առաջ քաշում 19:0010 Հլս, 2026
  • Գազի համաշխարհային պահանջարկը կկրճատվի. զեկույց 18:5710 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան 18:4910 Հլս, 2026
  • Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը 18:3810 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015