Հյուսիսատլանտյան դաշինքը նոր ուժեր է տեղակայում արևելյան սահմանին։ Այս մասին Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հստակ ազդանշան ենք ուղարկում Մոսկվային, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր թիզը»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր Արկտիկայում դաշինքի ներկայությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերջերս ակտիվացրել է իր գործունեությունն այդ տարածաշրջանում՝ բացելով այնտեղ «խորհրդային ժամանակաշրջանի բազաներ», ինչպես նաև «տեղակայելով և փորձարկելով նոր ժամանակակից զինատեսակներ»։