Քաղաքական օրակարգում այս շաբաթվա կարևոր օրը չորեքշաբթին էր: Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը:
Հանդիպման որոշ մանրամասներ հաղորդեց Շառլ Միշելի գրասենյակը՝ շեշտելով գերիների ազատ արձակման, ականազերծման գործընթացի շարունակականության ու կողմերի` բնակչությանը խաղաղությանը պատրաստելու անհրաժեշտությունը: Այս հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա ամսում կհանդիպեն արտգործնախարարները, նոյեմբերին՝ սահմանային հանձնաժողովները, նույն ամսվա վերջին էլ` կրկին ղեկավարները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան