• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Թուրքիայի նկատմամբ վստահությունն աճել է. Ֆիդան. «Հարևաններ» Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 20:39
Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ Հիբրիդային հարձակում և պաշտպանություն.... 22:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար
Լեռնային Ղարաբաղ
15:4201 Սեպ, 2022

Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-մայոր Մ.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զինվորականի՝ իր հեղինակությունը և գերակա դիրքն ընդգծելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։

Այսպես.

2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։ Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ. նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին հաջողվել է, հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով, վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը և հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։  Մասնավորապես, ոչնչացվել  է հակառակորդի շուրջ 10 զրահատեխնիկա, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին՝ առ այն, որ «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի հիմնական կենդանի ուժը, զրահատեխնիկան,  չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:

Յուրային ստորաբաժանումները հրաժարվել են կատարել գեներալ-մայոր Մ.Ա.-ի կողմից տրված «նահանջ» հրամանը, որպիսի հանգամանքից վրդովված, վերջինս հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով վերջինիս նույնպես հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։

Ի պատասխան Մ.Ա.-ի կողմից տրված հրամանի՝ զորամասի հրամանատարը հակադարձել է՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք և կստեղծվի յուրային ստորաբաժանումների շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։ Մինչդեռ, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Մ.Ա.-ին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով մարտական գործողությունների ակտիվ շրջանում, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:

Գեներալ-մայոր Մ.Ա.-ի գործողությունների հետևանքով յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին):

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ս.թ. օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն) և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։

Նախաքննությունը շարունակվում է։ 

Դիտումների քանակ2251
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար. ՔԿ 20:0130 Օգս, 2022 Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար. ՔԿ Հասարակություն
  • Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական 11:3601 Հոկ, 2021 Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Լեռնային Ղարաբաղ
  • Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից 15:0411 Սեպ, 2021 Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Լեռնային Ղարաբաղ
  • Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի կոչը 15:2615 Նմբ, 2020 Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի կոչը Լեռնային Ղարաբաղ
  • ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին 10:1914 Նմբ, 2020 ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին Քաղաքականություն
  • ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը վիրավորվել է. նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը 09:3027 Հոկ, 2020 ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը վիրավորվել է. նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 10:3424 Մար, 2026
  • Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել 10:1124 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի դեմ սուտ տեղեկությունների մի մասը տանում է դեպի կոնկրետ երկիր. Միրզոյան 10:0024 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0024 Մար, 2026
  • ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով․ Թորոսյան 09:4824 Մար, 2026
  • ԱՍՀՆ-ի և առողջապահության նախարարության միավորման մասին լուրը կեղծ է. Կոստանյան 09:2924 Մար, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ 09:1524 Մար, 2026
  • Կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը 09:1124 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:4824 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները 08:2624 Մար, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2024 Մար, 2026
  • Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին 08:0724 Մար, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ին 6 մլրդ 969 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0024 Մար, 2026
  • «Էլ չկան քամիները». Գեղեցիկ Մարգարյանի նոր ժողովածուն 00:5324 Մար, 2026
  • Խաբեության նոր սխեմա. առաջարկում են 5G թարմացում և մուտք գործում դյուրահավատների հեռախոսներ 00:3324 Մար, 2026
  • Հայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններին․ Հովհաննիսյան 00:2024 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների մասին, իսկ Թեհրանը հերքում է 23:4823 Մար, 2026
  • Հրդեհ՝ թոնրատան տանիքում 23:3323 Մար, 2026
  • ԵՄ վիզաների տրամադրման դյուրացման ուղղությամբ առաջընթաց կա. ԱԳ նախարարի տեղակալ 23:2023 Մար, 2026
  • «Սևան» ԲԿ տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության, փաստաթղթեր կեղծելու համար 23:0023 Մար, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ՝ քննարկելու կրթական համակարգի խնդիրները 22:5123 Մար, 2026
  • 30 տարի արնաքամ են արել. Միրզոյանը Քոչարյանին առաջարկեց կոնկրետացնել՝ ինչ նկատի ունի վերադարձ ասելով 22:4223 Մար, 2026
  • Կառավարման ակադեմիա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:2423 Մար, 2026
  • Հարցազրույց Նազելի Բաղդասարյանի հետ 22:0523 Մար, 2026
  • Սուրեն Թովմասյանը Օստենդ կգործուղվի 21:4523 Մար, 2026
  • Ֆինանսական կրթություն և ոչ միայն. բաց դռների օր՝ Ֆրանսիական քոլեջում 21:2723 Մար, 2026
  • «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով 21:1223 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը. վարչապետի տեսաուղերձը 21:0123 Մար, 2026
  • Մարտ 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5023 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026 20:3923 Մար, 2026
  • Իրանը ԱՄՆ-ի հետ շփումներում համաձայնել է ապագայում չհարստացնել ուրան. Թրամփ 20:3323 Մար, 2026
  • Մարտի «կանաչ» օրացույցը 20:2623 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 23 մարտ. 2026 20:2023 Մար, 2026
  • Ինչու չենք ասում՝ ինչ բառապաշարով է խոսում ընդդիմությունը. Գալյանը՝ վարչապետի հայտարարության մասին 20:1323 Մար, 2026
  • Նոր հմտություններ՝ Իջևանի երիտասարդ կանանց 20:0823 Մար, 2026
  • Թրամփը 5 օրով երկարաձգել է Թեհրանին տված ժամանակը 20:0223 Մար, 2026
  • Կատարը չի մասնակցում Իրանի հարցով միջնորդական ջանքերին. CNN 19:5423 Մար, 2026
  • Մենք նվագում ենք, Դուք՝ պարում. վարչապետը հրավիրում է երկրորդ պարահրապարակին 19:4123 Մար, 2026
  • 1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ 19:3823 Մար, 2026
  • Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը 19:3223 Մար, 2026
  • ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը. Politico 19:2123 Մար, 2026
  • 2025-ին՝ 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ պետական բյուջե. ԱԺ քննարկումներ 19:1223 Մար, 2026
  • Քաղպաշտպանությունը՝ անվտանգության կարևոր բաղադրիչ․ ուսումնավարժություններ կրթօջախներում 19:0323 Մար, 2026
  • Լուրեր 19։00 | Ատելության խոսքից մինչև պատերազմի հնարավորություն. Սրբուհի Գալյանի մեկնաբանությունները 19:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանի միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել 18:5423 Մար, 2026
  • Տեղեկատվական ամենատարածված մանիպուլյացիաները 18:4323 Մար, 2026
  • Երևանում անցկացվել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան նվիրված լիագումար նիստ 18:3323 Մար, 2026
  • Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը, եթե նրա ափերը կամ կղզիները հարձակման ենթարկվեն. The Guardian 18:2623 Մար, 2026
  • Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը 18:1723 Մար, 2026
  • Առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է. Փաշինյան 18:0923 Մար, 2026
  • Փեզեշքիանը՝ Թրամփի հայտարարության մասին 18:0323 Մար, 2026
  • Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար 17:5623 Մար, 2026
  • Կառավարությունը սկսել է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նոր ծրագիր 17:5123 Մար, 2026
  • Թրամփը հինգ օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին 17:4123 Մար, 2026
  • Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն 17:3323 Մար, 2026
  • Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը 17:1823 Մար, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց 17:1223 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 17:0723 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Թրամփը 5 օրով հետաձգում է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար 23.03.2026 17:0023 Մար, 2026
  • ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ 16:5723 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն խոստացել է առաջինը չհարվածել ենթակառուցվածքներին 16:5523 Մար, 2026
  • Քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի միջոցառումները 16:4223 Մար, 2026
  • Հիմնանորոգման նպատակով կփակվի Սարալանջի պողոտայի մի քանի հատվածները միացնող ճանապարհահատվածը 16:3123 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն է ղեկավարում «Հըզբոլլահ» շարժումը. Նավաֆ Սալամ 16:2223 Մար, 2026
  • Կասեցվել է Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 16:1323 Մար, 2026
  • 60-ամյա տղամարդու կողմից տնօրինվող շինությունում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոց. Վեդիի ոստիկանների բացահայտումը 16:0423 Մար, 2026
  • ՓԾ տնօրենը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին 15:5123 Մար, 2026
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը 15:4023 Մար, 2026
  • Վարկային միջոցները կուղղվեն արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծմանը 15:3023 Մար, 2026
  • Գրանցվել է 583 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 15:1923 Մար, 2026
  • Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար 15:0823 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Միրզոյանը համաձայն է պատերազմի վերաբերյալ վարչապետի դիրքորոշմանը | 23.03.2026 15:0023 Մար, 2026
  • Վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալները գերազանցել են կալանավորվածներին 14:4923 Մար, 2026
  • Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ 14:3923 Մար, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր 14:2523 Մար, 2026
  • Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. Գալյան 14:1523 Մար, 2026
  • Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters 14:0823 Մար, 2026
  • Քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ. Գալյանը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին 13:5523 Մար, 2026
  • TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան 13:4723 Մար, 2026
  • 174.6 միլիոն դիտում. վարչապետը՝ սոցցանցի իր էջերի մասին 13:3923 Մար, 2026
  • Հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկան փլուզման եզրին է. Financial Times 13:2623 Մար, 2026
  • Բաքվում պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան 13:1223 Մար, 2026
  • Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1223 Մար, 2026
  • Մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի, և ՀՀ երկաթուղիները մոդեռնիզացվեն. Միրզոյան 13:0323 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Որ ուժերը որքան գումար են ծախսում համացանցում գովազդի վրա. առաջատարը ընդդիմությունն է 13:0023 Մար, 2026
  • Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է մեքենայի. կան վիրավորներ 12:4823 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4323 Մար, 2026
  • Քննարկվել են խարդախության դեմ մղվող պայքարի մեխանիզմները․ ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում գագաթնաժողովի է մասնակցել 12:3723 Մար, 2026
  • 2025 թ․ բյուջեի եկամուտներն ու ծախսերը աճել են՝ ապահովելով ծրագրի բարձր կատարողական 12:2623 Մար, 2026
  • Էներգետիկ օբյեկտների զգալի վնասը կհանգեցնի գլոբալ մատակարարումների երկարատև խափանումների. Ֆաթիհ Բիրոլ 12:1423 Մար, 2026
  • Հովտաշատ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցված է. վարչապետ 12:0323 Մար, 2026
  • Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին հիմնականում դեղորայքի տեսքով. Միրզոյան 12:0323 Մար, 2026
  • Հայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. Միրզոյան 11:5723 Մար, 2026
  • Սոցիալիստ Էմանուել Գրեգուարը` Փարիզի նոր քաղաքապետ. AFP 11:5123 Մար, 2026
  • Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել 11:4323 Մար, 2026
  • Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. Միրզոյան 11:3223 Մար, 2026
  • ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց նպաստի ապօրինի ձևակերպում է իրականացրել. գործը դատարանում է 10:5723 Մար, 2026
  • 2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4823 Մար, 2026
  • Մարտի 20-23-ը գրանցվել է 36 ավտովթար. 2 մարդ զոհվել է 10:4223 Մար, 2026
  • ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները 10:1323 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015