ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հուլիսի 27-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա֊Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի ուղեկցությամբ ծաղկեպսակ է զետեղել հայ֊չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի առջև։