Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապօրինի զենքի վերաբերյալ ստացվել էին օպերատիվ տվյալներ։
Հուլիսի 22-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Էրեբունու քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքի Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել ու ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի 24-ամյա մի բնակչի։
Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ պահունակում 7,65 մմ տրամաչափի 7 փամփուշտ։
24-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։