Հուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է։ Այսօր նաև նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«108 տարի՝ օրենքի գերակայության, պետական շահերի պաշտպանության և հանրային վստահության ամրապնդման ճանապարհին։
Դատախազությունն այսօր ուժեղ է իր մասնագիտական կարողություններով, դատախազների բարեվարքությամբ, շարունակական կրթությամբ և միջազգային գործընկերության վրա հիմնված համագործակցությամբ։
Շնորհավոր Դատախազության աշխատողի օրը և Դատախազության հիմնադրման 108-ամյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։