Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Պետական եկամուտների կոմիտեի օժանդակությամբ 2026 թվականի առաջին կիսամյակում համատեղ իրականացված աշխատանքների արդյունքներին։ Կողմերը բարձր են գնահատել համատեղ ծրագրերի շրջանակում իրականացված հետազոտական և վերլուծական աշխատանքները՝ ընդգծելով դրանց գործնական նշանակությունը հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման գործընթացում։
.jpg)
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության համատեքստում, կարևորել է մասնագիտական համայնքի ներկայացուցիչների հետ արդյունավետ ու շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով, որ անկախ գիտական հետազոտություններն ու փորձագիտական ներուժի ներգրավումը նպաստում են Կոմիտեի վերլուծական կարողությունների զարգացմանը և տվյալահեն որոշումների կայացմանը, ինչպես նաև հնարավորություն են տալիս ՊԵԿ-ում առկա մեծ տվյալների հիման վրա բազմակողմանի գնահատել տնտեսական գործընթացները։ Մասնագիտական համայնքի հետ ձևավորված համագործակցությունը նպաստում է հարկային և մաքսային ոլորտներում ժամանակակից գիտական մոտեցումների ներդրմանը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանը և վերլուծական գործիքակազմի զարգացմանը»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ քայլերը՝ միտված վերլուծական ներուժի զարգացմանը և համագործակցության շրջանակի ընդլայնմանը։
Նույն օրը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է նաև Հայկական տնտեսական ասոցիացիայի հերթական համաժողովին, որի ընթացքում ծանոթացել է ներկայացված գիտական զեկույցներին և քննարկումներին։