Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային նախարարական համաժողովին, որը նվիրված է երկրաշարժերի և այլ արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշել է, որ համաժողովին մասնակցելու են նաև տարածաշրջանի այլ երկրների առողջապահության նախարարներ։
«Դա մասնագիտական նախարարական համաժողով է, որին ես ևս մասնակցելու եմ։ Չի բացառվում երկկողմ հանդիպումների անցկացումը, սակայն հստակ օրակարգ այս պահին դեռ չկա»,- ասել է նախարարը։