Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Նորֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Կորյունի 11) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները:
Մասնավորապես, պարզվել է՝
- սննդի կառույցի արհեստական օդափոխության համակարգը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը տարածք,
- սննդի կառույցի խոհանոցի պատերը ունեցել են անհարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում,
-սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: