Սահմանադրական դատարանը շարունակում է Ազգային ժողովի հերթական ընտրության արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշման վեճի հրապարակային քննությունը: Օրվա առաջին կեսին բարձր դարարանը դռնփակ նիստում ուսումնասիրել է գաղտնի փաստաթղթեր, այնուհետև բաց նիստում հրապարակել է դիմողների միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումները: ԲՀԿ-ի միջնորդությամբ՝ ընտրական ծրարների թափանցիկությունը ստուգվել է դատարանի դահլիճում:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան