Ռուսաստանի կառավարությունը հրաման է արձակել Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ մի քանի երկաթուղային սահմանային անցակետի փակման մասին։ Դրանց թվում են Սանկտ Պետերբուրգ-Ֆինլանդսկին և Վիբորգը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է տեղեկացնել Ռիգային, Տալլինի և Հելսինկիին հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող` Մոսկվայի որոշման մասին։ Նախարարների կաբինետի որոշած սահմանային անցակետերով անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների և բեռների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցված է։
Փակ սահմանային անցակետերի թվում են նաև Կարելիայի Վյարցիլյան և Լյուտտյան, Լենինգրադի մարզի Սվետոգորսկը (բոլորը՝ Ֆինլանդիայի սահմանին), Էստոնիայի հետ սահմանին գտնվող Պեչորի-Պսկովսկին և Լատվիայի հետ սահմանին գտնվող Պսկովի մարզի Պիտալովոն։