Կիևյան-Օրբելու փողոցների խաչմերուկն է: Շինարարական աշխատանքներ են ընթանում, կոյուղին է փոխվում, ինչը ենթադրում է նաև ասֆալտապատման աշխատանքներ:
Բնակիչ - Մի ամսից ավել ա՝ ստեղ գործ են անում: Ստեղ հեսա մի քիչ ասֆալտ են արել, էսօր օրինակ չեն էլ եկել աշխատանքի:
Բնակիչ - Ա՛յ սենց, տեսնո՞ւմ եք: Փակ ա, տենց սկսել են, ահագին ա, մի 3 շաբաթ կլինի՝ գործ են անում:
Նշված հասցեում «Վեոլիա ջուրը» խողովակներն է փոխում ու ասֆալտապատման աշխատանքներ անում: Օրերս քաղաքացի է տուժել. կանգառի մոտակայքում, ասֆալտի շերտերի անհարթության հետևանքով սայթաքել է, վնասել ձեռքը: Եթե տոփանման, խտացման աշխատանքները ճիշտ անեն, նստվածքի խնդիր չառաջանա, չեն լինի նման դեպքեր՝ այսօր Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետի խորհրդականը:
Սպարտակ Մկրտչյան («Վեոլիա ջուր» ընկերության «Հարավ» շահագործման տնօրեն) - Տեղյակ չեմ ճիշտն ասած, որ տենց դեպք ա եղել:
Կամո Արեյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - Չունենալով հմտություններ՝ ստիպված անում են առաջին շերտը, երկրորդը եթե լինի կահավորված, ազդանշաններով, որևէ դեպք չէինք ունենա: Ոչ մեկի մոտ չի բավարարվում այդ տեխնոլոգիան: Չեն անում: Հիմա «Վեոլիան» է, երկրորդ շետն է անում, այդ մի քիչը ընդունված չէ:
Դեպքից հետո քաղաքապետն առաջարկեց կանգառը ժամանակավորապես տեղափոխել, առաջնահերթ ասֆալտապատել այդ հատվածը, հետո՝ մնացածը:
Այսպիսի դեպքերը եզակի չեն Երևանում: «Լուրերի» տեսախցիկը նմանատիպ պատկեր արձանագրեց նաև Շինարարների-Արզումանյան փողոցների խաչմերուկում, որտեղ կիսատ թողած ասֆալտապատման հետևանքով երթևեկությունը խոչընդոտող փոսեր են առաջացել:
Հեղինակ՝ Նոնա Գրիգորյան