Կառավարությունը ձգտում է բարելավել բուժկենտրոնների աշխատանքային պայմաններն ու մատուցվող ծառայությունների որակը: Այդ ճանապարհին որոշվել է մի շարք հաստատություններ մասնավորեցնել: Միևնույն ժամանակ այդ ցուցակում հայտնված կենտրոններից մեկը՝ Նևրոզների կլինիկան, հանվել է ցուցակից, շուտով էլ Քասախում գործող առանձին շենքից կտեղափոխվի Ավան հոգեկան առողջության կենտրոն:
Բայց... Նևրոզների կենտրոնում դեմ են տեղափոխմանը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում էլ՝ մասնավորեցմանը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան