Եւրախորհրդարանը կարևոր կը նկատէ հայ գերիներու վերադարձի ապահովումը և այդ ուղղութեամբ ջանքերը պիտի շարունակէ. Տէյվիտ Մքալիսթըր՝ Նիկոլ Փաշինեանին:
Հայաստան պիտի ժամանէ ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժովի նախագահը:
Հայաստան դրական յառաջընթաց արձանագրած է կաշառակերութեան դէմ և անկախ դատարաններու ոլորտներուն մէջ. Հայաստանի Արդարադատութեան նախարարի տեղակալ:
Հայաստանը և Ֆրանսան Շառլ Ազնաւուրի 100-ամեակին կը նախապատրաստուին:
ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը մեկնած է Ստամպուլ՝ քննարկելու Ուքրանիոյ մէջ Ռուսաստանի յատուկ ռազմական գործողութեան հետևանքով աշխարհի վրայ յառաջացած պարենի ճգնաժամը յաղթահարելու միջոցները:
Ուքրանիան, Թուրքիան և ՄԱԿ-ը համաձայնագիր ստորագրած են հացահատիկի արտահանման վերաբերեալ, նման փաստաթուղթ ստորագրեցին նաև Ռուսաստանը, Թուրքիան և ՄԱԿ-ը:
Թուրքիան երաշխիքներ ստացած է, որ հացահատիկի պայմանագիրը չօգտագործուիր ռազմական նպատակներով:
Մերձտնեսթրի Արտաքին գործոց նախարարը յայտարարած է հանրապետութեան՝ Ռուսաստանին միանալու նպատակի մասին:
Հնդկաստանի պատմութեան մէջ երկրորդ անգամ կին նախագահ ընտրուեցաւ:
Անի Զէյթունցեան