Հուլիսի 24-ին` ժամը 15։00-ից սկսած, Երևանի քաղաքապետարանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը երեխաներին ու մեծահասակներին հրավիրում է ժամանցային միջոցառումների իսկական հրավառության:
Միջոցառման մաս կկազմեն՝
ձնագնդին.
պլանետարիում շոուն.
մանկական ինտերակտիվ թատրոնը.
360° վիդեոգիֆերի նկարահանումը.
առողջարար սնունդը, պաղպաղակը և զովացուցիչ ըմպելիքները:
Մասնակիցներին կընձեռվի նաև բացառիկ հնարավորություն դիտելու պրոֆեսիոնալ գեղասահորդների մարզումները գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում։
Մուտքն անվճար է բոլորի համար: Հասցե՝ Ծովակալ Իսակովի պողոտա, 27/10 շենք