ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին։
Անի Իսպիրյանը ներկայացրել է Հայաստանի հանրային ներդրումների կառավարման համակարգի ընդհանուր նկարագիրը և վերջինիս բարելավման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։

Խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակն էր հանրային ներդրումների կառավարման համակարգի շրջանակում նախանշել համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները։