Հուլիսի 11-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:
Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին:
ՀՀ վարչապետը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հնարավորություններին առնչվող հարցեր:
Բայդենը Սենատի քննարկմանն է ներկայացրել Քրիստինա Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Իրանը ծրագրում է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին. Սալիվան: Իրանը հերքել է այդ տեղեկությունը:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին:
ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Չինաստանի դեմ պատժամիջոցները:
Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները Ստամբուլում կքննարկեն հացահատիկի արտահանման հարցը:
Բելառուսը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել:
Ռուսաստանում գրանցվել է կապկի ծաղկի առաջին դեպքը: