Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №2025-Ա որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել Սահակ Վարդանյանը:
Ծնվել է 1981 թ. մայիսին, Երևանում:
1987-1997 թթ. ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։
1997-2002 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետում։
2002-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։
2005 թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2002-2009 թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում որպես գովազդի մասնագետ, ապրանքանիշի կառավարիչ, այնուհետ՝ անալիտիկ բաժնի պետ։
2009-2013 թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում որպես «Իդեալ համակարգ» խանութ-սրահների տնօրեն։
2013-2017 թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որպես գործառնական տնօրեն։
2018- 2021 թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։
2021-2022 թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում որպես կոմերցիոն փոխտնօրեն։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։