• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:3403 Հնս, 2022

Բանակից զորացրվող զինծառայողներին պետությունը կօգնի աշխատանք գտնելու հարցում

ԲԱՆԱԿԻՑ ԶՈՐԱՑՐՎՈՂՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ

Բանակից զորացրվող զինծառայողներին պետությունը կօգնի աշխատանք գտնելու հարցում: Զորացրումից մեկ ամիս առաջ Միասնական սոցիալական ծառայությունը կուսումնասիրի զինվորի կարիքները, ինչը կհեշտացնի ծառայությունն ավարտած անձի վերասոցիալականացման գործընթացը:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Երբ որ նա կզորացրվի, պետությունն արդեն կունենա նրա մասին տեղեկատվություն, թե ինչ հմտություններ, ինչ կրթություն, ինչ ցանկություններ ունի, օրինակ՝ ընդունվել է ինչ-որ համալսարան, սակայն այդ երկու տարվա ընթացքում որոշել է, որ պետք է, օրինակ, ծրագրավորող դառնա: Եվ եթե մեկ ամիս շուտ այդ տվյալներն ունենանք, կճանաչենք, կհասկանանք, թե 20 տարեկան ակտիվ երիտասարդների համար, որոնք վերադառնում են հասարակություն, տնտեսական ակտիվացման ի՞նչ ծրագրեր կարող ենք իրականացնել:

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ՝ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ազգային ժողովում պետական բյուջեի 2021 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջնորդությամբ 2021 թվականին աշխատանքի է տեղավորվել 10 հազար 117 անձ, զբաղվածության պետական կարգավորման ծրագրում ընդգրկվել 3486 շահառու: Զբաղվածության ապահովման ծրագրեր են իրականացվել նաև պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված քաղաքացիների համար:

Նարեկ Մկրտչյան - Իրականացվել են վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման և աշխատանքային փորձի ձեռքբերման միջոցառումներ, որոնցում ընդգրկվել է 473 անձ:

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ. ՍԱՆՈՍՅԱՆ

Ժամանակավորապես աշխատանքները դադարեցրած Թեղուտի հանքավայրի աշխատակիցներն էլ, օրենքով սահմանված կարգով, վարձատրվում են՝ վստահեցրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին՝ Գնել Սանոսյանը հայտնեց՝ հանքավայրը հումքի արտահանման և վերազինման խնդիրներ ուներ:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Խտանյութի արտահանման հետ կապված խնդիրները, կարծես, կարգավորել են, և հունիսի 10-ից, եթե ճիշտ եմ հիշում, իրենք խտանյութն արդեն կարտահանեն, որն էլ կբերի այն բանին, որ 20 օր, մի ամսվա մեջ կսկսի աշխատել:

ԵՐԵՎԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Պատգամավորներին հետաքրքրող հաջորդ թեման մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցումն էր: Առաջիկա օրերին կսկսվեն նախագծման աշխատանքները,- ասաց Երևանի քաղաքապետը:

Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Ենթադրվում է, որ հաջորդ տարի այս ժամանակահատվածում արդեն կունենանք պատրաստի նախագիծ, որը հնարավորություն կունենանք արդեն փորձաքննության ենթարկել, որից հետո արդեն նոր պետք է մրցույթ հայտարարենք շինաշխատանքների ձեռքբերման համար:

Հրաչյա Սարգսյանը հայտնեց՝ շարունակվում է նաև մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացումը: Անկնալվում է, որ մինչև տարեվերջ Երևանը կունենա 8.6 մետրանոց 150 նոր ավտոբուս:

Հրաչյա Սարգսյան - Ընդհանուր առմամբ, մենք կունենանք շուրջ 650 ավտոբուս, որոնք սպասարկում են համայնքի անունով, մինչև տարեվերջ, և հաջորդ տարի 87 ավտոբուս էլ, արդեն 12 մետրանոց, սպասում ենք, որ գան:

ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԿՆՔԵԼ ՄԹԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ. ՔԵՐՈԲՅԱՆ

Խորհրդարանականներն անդրադարձան նաև գյուղատնտեսության ոլորտին: Հանձնաժողովի նիստը համանախագահող Վահե Ղալումյանը Էկոնոմիկայի նախարարից հետաքրքվեց՝ ինչպես է այս տարի կազմակերպվելու խաղողի մթերման գործընթացը: Վահան Քերոբյանն էլ աճեցնողներին կոչ արեց մինչև հուլիսի 1-ը կնքել մթերման պայմանագրերը:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Այս տարի մենք պայմանագրերի նախնական կնքման մեխանիզմ ենք դրել և միայն նախօրոք կնքված պայմանագրերի պարագայում ենք սուբսիդավորելու մթերման վարկերը:

Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է նաև Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական բեռնատարների հարցը: Քերոբյանը նշեց՝ վերջին ամիսներին կտրուկ մեծացել է անցակետով բեռնափոխադրումների ծավալը, ռուս գործընկերների հետ բանակցում են հայկական բեռնատարներին անցնելու առաջնահերթություն տալու համար:

Վահան Քերոբյան - Այսօր Վրաստանում մենք 1000-ից ավելի բեռնատար փոխադրամիջոց ունենք հայկական ապրանքներով, նաև գիտենք, որ հայ արտահանողները մեծ վնասներ են կրում արագ փչացող ապրանքների մասով:

Կառավարությունը բեռնափոխադրումների այլընտրանքային ուղիներ էլ է փնտրում: Դրանցից մեկը՝ հայկական բեռները Ռուսաստան տեղափոխելու համար վարձակալված լաստանավը, ըստ Քերոբյանի, կգործի հունիսի 15-ից:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Դիտումների քանակ34
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:4410 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015