Մասիս համայնքի Արբաթ բնակավայրում բացվել է հուշարձան՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում համայնքից հանուն հայրենիքի զոհված քաջորդիների: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, զոհված հերոսների հարազատներն ու այլք։

