• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կիպրոսը դիմել է Գուտերեշին՝ Թուրքիայի կողմից իր օդային տարածքի խախտման կապակցությամբ. «Հարևաններ» Կիպրոսը դիմել է Գուտերեշին՝... 20:24
Ընտրությունների ելքը ՍԴ-ում. հնարավոր սցենարները Ընտրությունների ելքը ՍԴ-ում. հնարավոր սցենարները 19:42
Օրը՝ 60 վայրկյանում | 26.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.06.2026 21:20
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:5311 Մայ, 2022

Նիկոլ Փաշինյանն ու Մարկ Ռուտեն քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Հաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը:

Պարոն Ռուտեն կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և երկու երկրների միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով:

Մարկ Ռուտեն, մասնավորաապես, նշել է.

«Շատ շնորհակալ եմ: Ինձ համար մեծ հաճույք է Նիկոլ Փաշինյանին և իր կառավարության մի քանի անդամներին այստեղ ողջունել և ընդունել:

Նիդերլանդները և Հայաստանը աշխարհագրական առումով մի քանի հազար կիլոմետր հեռու են իրարից, բայց մնացած առումներով տարածութունը մեր երկրների միջև փոքր է: Մենք մշակութային արժեքների գնահատողն ենք. Դրենցի թանգարանում ցուցահանդես է երեկ բացվել, և հուսով եմ շուտով կայցելեմ այնտեղ: Մենք նաև հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունենք, որոնք արդեն 30 տարի է գոյություն ունեն: Նիդերլանդների դեսպանության բացումը տեղի ունեցավ Երևանում, որը հաստատում է մեր երկկողմանի հիանալի հարաբերությունները:

Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո շատ մեծ պլաններ ունի. շատ թեմաներ ունենք խոսելու, շատ մեծ պլաններ կան: Հայաստանը մեծ ներդրումներ է արել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած երբեմն լինում են բարդ իրավիճակներ և պայմաններ: Վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ փոփոխություններ են իրականացվել, կոռուպցիայի և շատ այլ խնդիրների դեմ պայքար է իրականացվել: Ես մեծապես համոզված եմ, որ բարեփոխումները լինելու են շատ արդյունավետ, և բոլոր հայերը դրանից օգուտ են ստանալու: Ես մեծ գնահատական եմ տալիս պարոն Փաշինյանին, շատ եմ գնահատում իր կառավարության գործունեությունը և իրեն խոստացել եմ, որ կօժանդակենք ամեն կերպ:

Չնայած շատ դրական ձեռքբերումներ կան, ցավոք, աղետալի պատերազմն Ուկրաինայում բոլորին վշտացնում է: Իհարկե, այդ մասին մենք այսօր խոսել ենք: Մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ այդ ահավոր պատերազմը պետք է դադարի, և բոլոր կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն և բանակցություններ սկսեն դրա վերաբերյալ: Միայն դա կարող է հանգեցնել մշտական խաղաղության: Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը, և այդ իսկ պատճառով էլ այդքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահներին օժանդակում ենք: Շատ բարդ խոսակցություն է այդքան վշտից հետո: Պարոն Փաշինյանն այդ մասին պառլամենտում շատ պարզ խոսքեր արտահայտեց: Ես իմ հարգանքն արտահայտեցի դրա վերաբերյալ, Հայաստանի կառավարության ջանքերն այդ առումով, մենք սրտանց ողջունում ենք և շարունակելու ենք ողջունել: Դեռ չենք ավարտել, իհարկե, մեր խոսակցությունները, շուտով նստելու ենք սեղանի շուրջ, բայց ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին և նախարարներին այցի համար:

Այս այցի ժամանակ նորից հաստատեցինք, թե ինչն է միավորում մեր ազգերին: Դա խոստանում է շատ լավ և դրական համագործակցություն ապագայում: Անձնապես շատ եմ ողջունում այդ բոլորը, նորից շնորհակալություն եմ հայտնում և հուսով եմ՝ նորից կհանդիպենք»:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և պաշտոնական այցով հրավիրելու համար: Պետք է արձանագրեմ, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն: Եվ ես այսօր մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ փաստը, որ այս ժամանակ տեղի է ունենում այս պաշտոնական այցը, ես գնահատում եմ ոչ միայն մեր հարուստ պատմական հարաբերությունների և առևտրատնտեսական բավական զարգացած հարաբերությունների արտահայտություն, այլև Նիդերլանդների և անձամբ Ձեր, պարոն վարչապետ, աջակցությունը հայկական ժողովրդավարությանը, մեր կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Առաջին անգամ եմ ընդհանրապես Նիդերլանդներում գտնվում և շատ տպավորված եմ Ձեր հիասքանչ և գեղեցիկ երկրով: Եվ, իհարկե, դա լրացուցիչ խթան է և ոգևորում է մեզ, որպեսզի մենք հետագայում զարգացնենք հարաբերությունները բոլոր ոլորտներում և քաջալերենք նաև մարդկային, մշակութային, տնտեսական կապերի հետագա զարգացումը մեր երկրների միջև: Պիտի արտահայտեմ նաև իմ շնորհակալությունը Ձեզ, պարոն վարչապետ, Ձեր արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և այն բանի համար, որ Դուք հստակ աջակցում եք ՀՀ Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին: Պետք է ասեմ, որ, այո՛, մենք խաղաղության օրակարգ որդեգրելու և իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է, և մենք հույս ունենք բոլոր ուղղություններով առաջ ընթանալ: Մենք շատ հետաքրքրված ենք և այսօր մի քանի առիթներով քննարկել ենք, մասնավորապես, Հայաստանում գյուղատնտեսական տեխնոլոգիաների ավելի լայնածավալ կիրառման հարցը: Մենք գիտենք, որ Նիդերլանդները ամենազարգացած գյուղատնտեսական և տեխնոլոգիական երկիրն է, և մենք ուրախ ենք և շնորհակալ, որ և՛ կառավարությունը, և՛ բիզնեսը, որի հետ այսօր հանդիպում ունեցանք, հետաքրքրված են այդ ուղղություններով հետագա զարգացումների համար: Ժողովրդավարական բարեփոխումների աջակցման գործում մեծ է Նիդերլանդների Թագավորության և Ձեր կառավարության դերը: Իհարկե, մեր հիմնական համագործակցության գործընկերը Եվրամիությունն է այս հարցում, և, իհարկե, Եվրամիության անդամ երկրների աջակցությունը կարևոր է: Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին ուժի մեջ մտավ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը, ըստ էության, հենց ժողովրդավարական բարեփոխումների համատեղ օրակարգն է: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով: Մենք քննարկեցինք նաև այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում: Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ, ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և ընդհանուր պատկերացում ունենք, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաև, մենք բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում: Կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ այցի արդյունքներով մեր հարաբերությունների հետագա զարգացման նոր խթան կտրվի:

Շնորհակալություն»:

Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն պատասխանել են լրագրողների հարցերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ավարտվել է:

Դիտումների քանակ206
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ-Արևմուտք ներդրումային հնարավորությունները. գործարար համաժողով 01:0227 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել 00:4227 Հնս, 2026
  • Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը 00:1127 Հնս, 2026
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում 23:4926 Հնս, 2026
  • «Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի». ՍԴ-ն ավարտեց ընտրության արդյունքներից դժգոհ ուժերին լսելու փուլը 23:1226 Հնս, 2026
  • 8 ոսկե, 13 արծաթե, 7 բրոնզե մեդալ՝ կիրառական կենսաբանության օլիմպիադայից 23:0026 Հնս, 2026
  • Սահմանել ընտրելու իրավունքի ցենզ, թե ոչ. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 22:5126 Հնս, 2026
  • Կներդրվի թվային կրթության որակի ապահովման միասնական գործիքակազմ 22:4326 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 22:3526 Հնս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն 22:3126 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները 22:2526 Հնս, 2026
  • Հարցազրույց Վահան Հովսեփյանի հետ 22:0526 Հնս, 2026
  • Յունիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:5126 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը 21:4626 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.06.2026 21:2026 Հնս, 2026
  • «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան 21:1026 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրությունների գործով ՍԴ առաջին նիստը․ ինչ պահանջներ ներկայացրին ընդդիմադիր ուժերը 21:0026 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադիին 20:5826 Հնս, 2026
  • ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ 20:5526 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղարը անդրադարձել են քաղաքացիների փոխայցելությունների համար մուտքի դյուրացմանը 20:4926 Հնս, 2026
  • Մնացական Սաֆարյանը և Ֆրանո Մատուշիչը բարձր են գնահատել Հայաստանի և Խորվաթիայի միջև բազմաթիվ ոլորտներում ակտիվացող համագործակցությունը 20:4426 Հնս, 2026
  • «Ռոսատոմը» Թուրքիայում սկսել է «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկումը 20:3826 Հնս, 2026
  • ՀՀ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ փոխնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին 20:3126 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով 20:2426 Հնս, 2026
  • Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին 20:1626 Հնս, 2026
  • Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է 20:0826 Հնս, 2026
  • Լատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի 20:0226 Հնս, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարությունը 19:5026 Հնս, 2026
  • Բեյրութը և Իսրայելը վիճում են, թե Լիբանանի որ տարածքներից պետք է իսրայելական զորքերը դուրս բերվեն. The National 19:4026 Հնս, 2026
  • Հայաստանում շատանում են թմրամոլները 19:3326 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:3226 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի 19:2626 Հնս, 2026
  • Թմրամիջոցներից կախվածությունը թոթափածներն աջակցում են այլոց ազատվել կախվածությունից 19:2026 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 26. 2026 19:1426 Հնս, 2026
  • Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ 19:0826 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ն բախվել է համակարգված քաղաքական և տնտեսական ճնշումների. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 19:0026 Հնս, 2026
  • Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում 18:5426 Հնս, 2026
  • 2026-ի 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք. ՆԳՆ 18:4726 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն արձագանքել է Հորմուզի նեղուցում միջադեպին 18:4026 Հնս, 2026
  • Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր 18:3426 Հնս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում ամուր դիրքերում է 18:3126 Հնս, 2026
  • Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած BYD-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ 18:2426 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն կվերանայի Մերձավոր Արևելքում իր ուժերի դասավորությունը. The Wall Street Journal 18:1726 Հնս, 2026
  • ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների 18:0826 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը 18:0626 Հնս, 2026
  • Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին 18:0226 Հնս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք 17:5626 Հնս, 2026
  • Տեսչականը կրկին թերլիցքավորում է հայտնաբերել «Դավո օիլ»-ում․ գազալցակայանի գործունեությունը կասեցվել է 17:5226 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:4526 Հնս, 2026
  • Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն. հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում 17:4526 Հնս, 2026
  • Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը 17:3726 Հնս, 2026
  • Եվրահանձնաժողովը ցանկանում է զորակոչային տարիքի ուկրաինացիներին ԵՄ-ում զրկել պաշտպանությունից 17:2826 Հնս, 2026
  • Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 17:1926 Հնս, 2026
  • Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին 17:1026 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել 17:0026 Հնս, 2026
  • Լուրեր 17։00 | Պետք է մշակել հստակ գործողությունների ծրագիր. վարչապետը՝ Կոնդի վերակառուցման մասին 17:0026 Հնս, 2026
  • Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո 16:5826 Հնս, 2026
  • Բրյուսելում քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված, համաձայնեցված ծրագրերը 16:5126 Հնս, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը 16:4426 Հնս, 2026
  • Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 16:3926 Հնս, 2026
  • ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջան 16:3326 Հնս, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան 16:3126 Հնս, 2026
  • Քաղցրավենիք, Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից 16:1226 Հնս, 2026
  • Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ 16:1226 Հնս, 2026
  • 6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից 15:5926 Հնս, 2026
  • ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդումը կնպաստի ազգային իրավական համակարգերի կայունության բարձրացմանը. Գալյան 15:4926 Հնս, 2026
  • Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները 15:3926 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 15:2926 Հնս, 2026
  • Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:2626 Հնս, 2026
  • Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 15:2426 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը 15:1226 Հնս, 2026
  • Քննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը 15:0026 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15:0026 Հնս, 2026
  • Բարեգործական համերգ՝ բժիշկ-երաժիշտներից 14:4826 Հնս, 2026
  • Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է 14:3826 Հնս, 2026
  • Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին 14:2726 Հնս, 2026
  • Հունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար 14:1826 Հնս, 2026
  • ՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը 14:0926 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի 13:5726 Հնս, 2026
  • Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը․ մասնակցության հայտեր՝ 95 երկրից 13:5526 Հնս, 2026
  • Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում 13:4826 Հնս, 2026
  • «Ավերս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 491 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:3526 Հնս, 2026
  • Ադրբեջանից սպասվում է վառելիքի նոր խմբաքանակ 13:2426 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 13:2426 Հնս, 2026
  • Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի 13:1526 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններով 13:0826 Հնս, 2026
  • Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ 13:0026 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | ՍԴ նիստը մեկնարկել է միջնորդություններով․ քաղաքական ուժերը վիճարկում են ԿԸՀ որոշումները 13:0026 Հնս, 2026
  • Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 12:5726 Հնս, 2026
  • Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի հրթիռային և դրոնային հարձակման 12:4626 Հնս, 2026
  • Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին ու ուղիներին առնչվող հարցեր 12:3526 Հնս, 2026
  • Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր Գրիգորյան 12:2426 Հնս, 2026
  • Ուկրաինան 660 անօդաչու թռչող սարքով հարձակվել է Ռուսաստանի և Ղրիմի վրա 12:1526 Հնս, 2026
  • «Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ 12:0626 Հնս, 2026
  • ՄԱԿ-ը դադարեցրել է նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով. Reuters 11:5526 Հնս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆ 11:4126 Հնս, 2026
  • Այսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինի 11:3126 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները 11:2326 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները | ՈՒՂԻՂ 11:2126 Հնս, 2026
  • Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊ 11:1026 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015