• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք Աննա Հակոբյանը ժամանել է... 20:35
Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում... 20:15
Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:35
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:5511 Մայ, 2022

Գործադիրը շարունակելու է հետևողականորեն առաջ մղել բարեփոխումների օրակարգը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:

Վերջիններս ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում:

Նրանք ընդգծել են Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու իրենց երկրի շահագրգռվածությունը` շեշտելով հայ ժողովրդի նկատմամբ երկրում առկա ջերմ մթնոլորտը:

Մասնավորապես, նշվել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման փաստը:

Յան Անտոնի Բրաունը և Վերա Բերգկամպը ողջունել են մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը և հավելել, որ Նիդերլանդներն իր փորձով պատրաստ է օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պաշտոնական այց է կատարում Նիդերլանդների թագավորություն և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ գործընկերությանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ գործադիրը շարունակելու է հետևողականորեն առաջ մղել բարեփոխումների օրակարգը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման և Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար:

Այնուհետև վարչապետը հանդիպել է Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամներին, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի:

Դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Հարավային Կովկասում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

 

Դիտումների քանակ40
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վարչապետ Փաշինյանի այցի շրջանակում Հաագայում հայկական խաչքար է բացվել 15:3211 Մայ, 2022 Վարչապետ Փաշինյանի այցի շրջանակում Հաագայում հայկական խաչքար է բացվել Հասարակություն
  • Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների գործարարներին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումների իրականացման հնարավորությունները 12:5011 Մայ, 2022 Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների գործարարներին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումների իրականացման հնարավորությունները Հասարակություն
  • Ցուցահանդեսը ևս մեկ անգամ հիշեցնում է Հայաստանի ու Նիդերլանդների ժողովուրդների միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերությունները. Փաշինյան 11:3911 Մայ, 2022 Ցուցահանդեսը ևս մեկ անգամ հիշեցնում է Հայաստանի ու Նիդերլանդների ժողովուրդների միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերությունները. Փաշինյան Հասարակություն
  • Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ Ասենում բացվել է «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը 01:2311 Մայ, 2022 Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ Ասենում բացվել է «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը Հասարակություն
  • Նիդերլանդներում հայ համայնքի ներկայացուցիչները ողջունում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 22:1610 Մայ, 2022 Նիդերլանդներում հայ համայնքի ներկայացուցիչները ողջունում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.06.2022 21:0026 Հնս, 2022
  • Ինչ քայլեր են ձեռնարկվում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար 20:4926 Հնս, 2022
  • Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:4526 Հնս, 2022
  • Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք 20:3526 Հնս, 2022
  • Սյունիքում 2022-ին մոտ 170 կմ ճանապարհ է կառուցում պետությունը. լայնածավալ աշխատանքներ են ընթանում 20:2426 Հնս, 2022
  • Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան 20:1526 Հնս, 2022
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է վերակառուցվող «Լիճք» ենթակայան 20:0326 Հնս, 2022
  • Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանի առաջին Metaexpo-ն | Հարցազրույց Մերի Բադալյանի հետ 19:5726 Հնս, 2022
  • Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն 19:3726 Հնս, 2022
  • Երևանում անցկացվում է թենիսի` մինչև 14 տարեկան տղաների թիմային մրցաշարը 19:2226 Հնս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.06.2022 19:0226 Հնս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Էմմա Պալյանի տանը 18:2726 Հնս, 2022
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 18:1026 Հնս, 2022
  • Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:3526 Հնս, 2022
  • Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում 16:3226 Հնս, 2022
  • ՄԻՊ-ն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ 13:2326 Հնս, 2022
  • ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած 10:2826 Հնս, 2022
  • Նիկոլ Փաշինյանը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին 10:1126 Հնս, 2022
  • Երևանի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 00:0726 Հնս, 2022
  • Երևանի Խուդյակով փողոցում այրվում է ավտոմեքենա 23:3925 Հնս, 2022
  • Հունիսի 26-ի եղանակային կանխատեսումները 23:1525 Հնս, 2022
  • ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. վարչապետը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը 22:5225 Հնս, 2022
  • Ֆրունզե Դովլաթյանի 95-ամյակին նվիրված յուրահատուկ ցուցադրություն 22:3225 Հնս, 2022
  • Հրդեհ` Պարույր Սևակ գյուղից դեպի Ուրծի լեռներն ընկած հատվածում 22:1425 Հնս, 2022
  • Անգնահատելի է ՌԱԿ ներդրումը հայապահպանության գործում. ՀՀ վարչապետ 21:5125 Հնս, 2022
  • ԵՊՀ-ում բացվել է արհեստական բանականության լաբորատորիա 21:2425 Հնս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015