• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկում է ՀՀ... 11:35
Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության... 11:30
Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ... 11:19
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 01:2311 Մայ, 2022

Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ Ասենում բացվել է «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցը սկսել է Ասեն քաղաքի «Բոսկամպ» գերեզմանատնից, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Ծաղիկներ են խոնարհել նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամները, Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանն Ասենում տեղադրվել է 2001 թվականին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառման բացման արարողությունը տեղի է ունեցել Ասենի Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միության մասնակցությամբ: Նաև ելույթ է ունեցել Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը, ով նշել է, որ ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2020-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Դրենթեում Թագավորի հարգելի հանձնակատար,
Հարգելի քաղաքապետեր,
Հարգելի պարոն Թուփան,
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ, որ վերջապես սկսում ենք «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ուշագրավ ցուցահանդեսը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի խորհրդանշական տարում։

Այս միջոցառումը նախատեսված էր անցկացնել 2 տարի առաջ և երկու անգամ հետաձգվել է՝ COVID-19-ի պատճառով։ Մենք վերջապես այստեղ ենք՝ հոլանդական և եվրոպական հանրությանը ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության մի նոր շերտ։

Այս տարի հայկական մշակույթը Նիդերլանդներում ներկայացվում է աննախադեպ ձևով։ Հայաստանի պատմության թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասունքների և արժեքավոր իրերի ցուցադրությունը նոր լույս կսփռի պատմության խորքից բխող հայկական մշակութային ժառանգության վրա։

Ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցույց է տալիս և հիշեցնում է Հայաստանի և Նիդերլանդների ժողովուրդների միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերությունները։ Հավատարիմ լինելով ընդհանուր արժեքներին և ազգային ինքնություններին` մեր ժողովուրդները միշտ բաց են եղել և խորապես հետաքրքրված փոխթափանցող մշակույթներով:

Հայ-հոլանդական փոխազդեցությունների մասին առաջին հիշատակումը վերաբերում է IV դարին։ 17 և 18-րդ դարերում Ամստերդամը եղել է հայ տպագրության նշանավոր կենտրոններից մեկը, որտեղ 1660 թվականին հայ հոգևորական և հրատարակիչ Մատթեոս Ծարեցին հիմնել է տպարան: 1666 թվականին հայ հոգևորական Ոսկան Երևանցին տպագրել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագիր հրատարակությունը 5000 օրինակով` հիմնված 13-րդ դարի Կիլիկիայի թագավոր Հեթում Երկրորդի հրամանով գրված Աստվածաշնչի վրա: Հրատարակիչը համագործակցում էր հոլանդացի մեծանուն դրոշմակնիք կտրող Քրիստոֆել վան Դայքի հետ: Սա մշակութային փոխազդեցության հիանալի օրինակ է և վկայում է Հայաստանի և Նիդերլանդների քաղաքակրթության նույն ակունքների մասին:

Հայ-հոլանդական վաղեմի փոխազդեցության մեկ այլ դրվագ այն է, որ հայ վաճառականները 16-րդ դարում Հոլանդիայում հիմնել են առևտրային տներ: Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցին կառուցվել է 1714 թվականին հայ վաճառականների կողմից, որը հետագայում դարձել է Ամստերդամի հայերի հասարակական և մշակութային կյանքի կենտրոնը։ 1700-ականներին Ամստերդամում արդեն 70 հայ ընտանիք էր ապրում։ Ամստերդամի հնագույն կամուրջներից մեկը, որը 17-րդ դարում Ջուղայից հայ վաճառականների համար ծառայել է որպես տարանցիկ ճանապարհ, այժմ կոչվում է «Հայկական կամուրջ»։

Այս տպավորիչ հավաքածուի շնորհանդեսը Դրենց թանգարանում և երկլեզու կատալոգը ուժեղ խթան կհանդիսանա երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման համար և թույլ կտա հազարավոր այցելուների բացահայտել Հայաստանի անցյալը Արարատի ստվերի ներքո, որը մշտապես եղել է համընդհանուր խորհրդանիշ հայերի և ընդհանրապես քրիստոնյաների համար և շարունակականության ուղեցույց։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի նախաձեռնողներին, նրանցից ոմանք ներկա են այսօր, և նրանց, ովքեր աջակցել են դրա իրականացմանը՝ անկախ դժվարություններից։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ իսկապես ուրախ եմ ներկա գտնվելու այս միջոցառմանը և անհամբեր սպասում եմ նմանատիպ հոլանդական ցուցահանդեսի անցկացմանը Հայաստանում»:

Այնուհետև Նիդերլանդների տարբեր ոլորտների 5 գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով՝ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, հայանպաստ գործունեության համար: Դրենցի թանգարանում կազմակերպված արարողությանը պարգևները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական պարգևներով են պարգևատրվել Ինգե Դրոստը, Անդրե Ռավուտը, Լին վան Դայկը, Հարրի ֆան Բոմելլը, Աննա Մարիա Մատտարը: Մասնավորապես, Անդրե Ռավուտը, Ինգե Դրոստը պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալներով, Հարի վան Բոմմելը, Լին վան Դայկը՝ «Երախտագիտություն» մեդալով, Աննա-Մարիա Մատաառը՝ «Մովսես Խորենացի» մեդալով:

Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Տիկին Դրոսթ, պարոն Ռավուտ, պարոն վան Դայկ, պարոն վան Բոմել,

Շատ ուրախ եմ ողջունել Հայաստանի պետական պարգևներ ձեզ շնորհելու այս հանդիսավոր արարողությանը։ Ցանկանում եմ նշել, որ սա մեր ջերմ երախտագիտության և գնահատման արտահայտումն է ձեր գործունեությանը` որպես Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ, և ձեր աջակցությանը` Հայաստանի համար շատ կարևոր հարցերում, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի իրավունքների խթանման և պաշտպանության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հարցերում։

Շատ կարևոր է հայկական մշակույթի հանրաճանաչումը Նիդերլանդներում, հոլանդական մշակույթի հանրաճանաչումը Հայաստանում, ինչն, իհարկե, խորացնում է երկկողմ հումանիտար կապերը մեր բարեկամ երկրների միջև։ Իհարկե, հարկավոր է նշել նաև այլ՝ քաղաքական, հումանիտար աջակացությունը, և ես կցանկանայի նշել, որ մենք երախտապարտ ենք ձեզ և ձեզ համարում ենք Հայաստանի բարեկամ: Ապավինում ենք ձեզ և դուք նույնպես կարող եք ապավինել մեզ: Հույս ունեմ, որ կշարունակեք ձեր աջակցությունը հայկական ժողովրդավարությանը և խաղաղության օրակարգին, և իհարկե, Արցախի և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին։

Համոզված եմ, որ այս համագործակցության, բարեկամության արդյունքում կկարողանանք այս աշխարհն ավելի լավը դարձնել։

Շատ շնորհակալ եմ և Հայաստանի ու Արցախի ժողովրդի անունից իմ գնահատանքն եմ հայտնում ձեր աջակցության ու բարեկամության կապակցությամբ»:

Վերոնշյալ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն - 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:

Դիտումների քանակ240
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԿԳՄՍՆ աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Կոտայքի մարզ 11:4029 Հնս, 2022
  • ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի ընտրության հարցը 11:3529 Հնս, 2022
  • Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել 11:3029 Հնս, 2022
  • Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը 11:1929 Հնս, 2022
  • Քարաթափում Մովսես-Նորաշեն ավտոճանապարհին 11:0929 Հնս, 2022
  • Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 11:0429 Հնս, 2022
  • ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունն է | ՈՒՂԻՂ 11:0029 Հնս, 2022
  • ՊԵԿ հայտարարությունը «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակում վարչարարություն իրականացնելու մասին 10:5629 Հնս, 2022
  • Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրգործով մեղադրյալ Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է 10:4929 Հնս, 2022
  • ԱԺ խորհրդի համաձայնությամբ կգումարվի արտահերթ նստաշրջան 10:4229 Հնս, 2022
  • Լուրեր 10:00 | 29.06.2022 10:0029 Հնս, 2022
  • ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ 09:5929 Հնս, 2022
  • Քննարկվել են Ամերիկայի հայկական համագումարի արևմտյան շրջանի գործունեությունը և մոտակա ծրագրերը 09:3629 Հնս, 2022
  • Կամենեց Պոդոլսկիի հայկական եկեղեցում Սուրբ պատարագ է մատուցվել 09:2429 Հնս, 2022
  • Էջմիածնի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել 08:5529 Հնս, 2022
  • Քննարկվել են հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրները 08:4229 Հնս, 2022
  • Սովորելու համար երբեք ուշ չէ. 82-ամյա կնոջ նոր մասնագիտությունը 08:2929 Հնս, 2022
  • Շենգավիթ վարչական շրջանում շչակներ են փորձարկվելու 08:1229 Հնս, 2022
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 01:4029 Հնս, 2022
  • Իսրայելի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 01:0429 Հնս, 2022
  • Եռակողմ աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի ու Բաքվի դիրքորոշումները սահմանային ու մաքսային վերահսկողության մի շարք հարցերում. Մհեր Գրիգորյան 00:3429 Հնս, 2022
  • Հունիսի 29-ի եղանակային կանխատեսումները 00:2429 Հնս, 2022
  • Թուրքիան համաձայնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը 23:5228 Հնս, 2022
  • «Յանդեքս»-ի տաքսիստները բողոքում են միջնորդավճարի բարձրացումից 23:4328 Հնս, 2022
  • Վարշավայի ֆոնդային բորսան գնել է Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը 23:3428 Հնս, 2022
  • Վարչապետի ասուլիսի գլխավոր շեշտադրումները 23:1328 Հնս, 2022
  • Կիևը և Անկարան աշխատում են Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների գործարանի կառուցման ուղղությամբ 22:4428 Հնս, 2022
  • Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները 22:2528 Հնս, 2022
  • Հարցազրույց Հայկակ Արշամյանի հետ 22:1128 Հնս, 2022
  • Քննարկվել են հայ-լիտվական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր 21:5928 Հնս, 2022
  • Մենք խորհրդարանական դաշտում հավատարիմ կլինենք բարձր նշաձողին և մեր միացյալ ջանքերով կլրացնենք եղած պայմանավորվածությունները. Էդուարդ Աղաջանյան 21:4528 Հնս, 2022
  • Դատախազության գործառույթները վերանայելու անհրաժեշտություն կունենանք. ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու 21:2928 Հնս, 2022
  • Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է «Երեխաներ և ապագա», «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամների ղեկավարներին 21:2628 Հնս, 2022
  • Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 10.2 տոկոսով 21:1728 Հնս, 2022
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 28. 2022 21:0628 Հնս, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 28.06.2022 21:0028 Հնս, 2022
  • Մինչև 2023-ի ավարտը լուծված կլինի Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման հարցը 20:5628 Հնս, 2022
  • 1 անշարժ գույք, 750 հազար դրամ. ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանի հայտարարագիրը 20:5428 Հնս, 2022
  • Պաշտպանության նախարարությունը մտադիր է առաջնագիծ չուղարկել պարտադիր ժամկետայիններին 20:5128 Հնս, 2022
  • Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը 20:4828 Հնս, 2022
  • Կոտայքում գյուղծրագրերից շատ են օգտվում 20:4528 Հնս, 2022
  • Ռազմամարզական ճամբար. աշակերտները 10 օր բանակային կյանքով կապրեն 20:4228 Հնս, 2022
  • Յունիս 28-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3928 Հնս, 2022
  • Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը 20:3728 Հնս, 2022
  • ՀՀ-ն և ՌԴ-ն ցանկանում են ապրանքների համատեղ արտադրություններ հիմնել. ՌԴ Պետդումայի փոխնախագահ 20:3328 Հնս, 2022
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.06.2022 20:3228 Հնս, 2022
  • Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են զարգացումները Հարավային Կովկասում 20:2828 Հնս, 2022
  • Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը 20:2428 Հնս, 2022
  • Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի նոր հրատարակությունը՝ գրքի ոդիսականի մասին ծանոթագրություններով 20:2128 Հնս, 2022
  • Մակրոնը հույս է հայտնել, որ Ուկրաինայում մարտական գործողությունները կավարտվեն մինչև տարեվերջ 20:1828 Հնս, 2022
  • Փոխնակ մոր կամ դոնորական ձվաբջջի միջոցով 8 ծնունդ՝ զոհվածների ընտանիքներում 20:1528 Հնս, 2022
  • Կիևն ու Անկարան աշխատում են Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների գործարանի կառուցման շուրջ. Ռեզնիկով 20:1228 Հնս, 2022
  • Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իզաբել Դյումոնի հետ 20:0928 Հնս, 2022
  • «Հյուսիս-հարավ» մայրուղու շինաշխատանքները՝ գեղանկարներում 20:0628 Հնս, 2022
  • Հայաստանն ու ՄԹ-ն պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություններ ունեն. դեսպան Գալագեր 19:5928 Հնս, 2022
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովին 19:5328 Հնս, 2022
  • Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել 19:4528 Հնս, 2022
  • Հետազոտվել են Քոչարյանի և Գևորգյանի գործով փաստաթղթերը 19:3928 Հնս, 2022
  • Բայդենն ու Էրդողանը քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը և տարածաշրջանային գործընթացները 19:3728 Հնս, 2022
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները 19:2928 Հնս, 2022
  • Ուկրաինայի ցանկության դեպքում ամեն ինչ կարող է դադարեցվել նույնիսկ մինչև օրվա վերջ. Պեսկով 19:2628 Հնս, 2022
  • Արմեն Փամբուխչյանն Աշոցքում ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքներին 19:2128 Հնս, 2022
  • Վահան Քերոբյանը և Տիգրան Խաչատրյանը հանդիպել են գործարարների հետ 19:1228 Հնս, 2022
  • Բեզոարյան այծի որսի տեսանյութը 5 տարվա վաղեմության է․ ՇՄ նախարարության պարզաբանումը 19:0328 Հնս, 2022
  • Լուրեր 19:00 | 28.06.2022 19:0028 Հնս, 2022
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 18:4928 Հնս, 2022
  • Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է 18:3828 Հնս, 2022
  • Էրեբունու բնակիչները դժգոհում են ջրի որակից, «Վեոլիա ջուրը» պարզաբանում է 18:2928 Հնս, 2022
  • ՔՊ խմբակցությունը որոշել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել Իշխան Սաղաթելյանին 18:2128 Հնս, 2022
  • Արսեն Թորոսյանը Լիտվայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը 18:1628 Հնս, 2022
  • Մեծ յոթնյակը պատրաստակամություն է հայտնել քննարկելու անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցը 18:1128 Հնս, 2022
  • Ռուբեն Ռուբինյանը Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը 18:0328 Հնս, 2022
  • Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը 17:5828 Հնս, 2022
  • Հրազդանի թատրոնը նոր շնչառություն է ստացել 17:4628 Հնս, 2022
  • Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից շուրջ 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել 17:3628 Հնս, 2022
  • Կոնգրեսական Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելն արգելող 907-րդ բաժնից հրաժարումը 17:3328 Հնս, 2022
  • ՔՊ-ում բացակաների թույլատրելի շեմը հատած պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա. Սիմոնյան 17:2428 Հնս, 2022
  • Ներկայացվել են տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները 17:1228 Հնս, 2022
  • Արմեն Գրիգորյանը և Բրիս Ռոքվոյն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը 17:0328 Հնս, 2022
  • Լուրեր 17:00 | 28.06.2022 17:0028 Հնս, 2022
  • Աբդոլլահիանն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» ձևաչափը 16:5628 Հնս, 2022
  • Մասիս համայնքի նախկին ղեկավարն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը. դատախազություն 16:4628 Հնս, 2022
  • Տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից հուլիսի 5-ը Արցախի ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը 16:3728 Հնս, 2022
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:2928 Հնս, 2022
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 53 դեպք 16:2628 Հնս, 2022
  • Եգիպտոսի կառավարությունը շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները. դեսպանը՝ Նիկոլ Փաշինյանին 16:1928 Հնս, 2022
  • Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով հետազոտվում են ապացույցները | ՈՒՂԻՂ 16:1328 Հնս, 2022
  • Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտնել է ՀՕՊ համակարգ տրամադրելու անհրաժեշտության մասին 16:0928 Հնս, 2022
  • «Լամբադա» տրանսպորտային հանգույցում նոր ուղղություն է փակվել 16:0128 Հնս, 2022
  • Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը 15:4828 Հնս, 2022
  • Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, հանդիպել գործարարների հետ 15:3628 Հնս, 2022
  • Մեծ յոթնյակն աշխատում է Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցի լուծման ուղղությամբ. Ջոնսոն 15:2728 Հնս, 2022
  • «Հայբույս» 8-րդ փառատոնը՝ Տավուշում 15:1328 Հնս, 2022
  • Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը | ՈՒՂԻՂ 15:0928 Հնս, 2022
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՄ-ն Սյունիքի երեք համայնքներում նախադպրոցական կրթության կենտրոններ են հիմնել 15:0228 Հնս, 2022
  • Լուրեր 15:00 | 28.06.2022 15:0028 Հնս, 2022
  • Զելենսկին ՌԴ ԶՈՒ-ին մեղադրել է առևտրի կենտրոնին հարվածելու համար 14:5328 Հնս, 2022
  • Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Թունիսի նորանշանակ դեսպանը 14:5028 Հնս, 2022
  • Ավելի քան 150 խաղաղ բնակիչ դուրս է եկել Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի ապաստարաններից 14:4428 Հնս, 2022
  • Լեհաստանի ԱԳ փոխնախարար Մարչին Փշիդաչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 14:3428 Հնս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015