Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը: Տոնին միացած Երևանը ևս քաղաքի բնակիչներին ու հյուրերին ջազառատ օր է նվիրել:
Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում կազմակերպված ջազային ֆլեշմոբին բազմաթիվ ուղևորների հետ միասին հետևել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Ելույթներով հանդես են եկել ջազային հայտնի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանն ու Ֆրանսիայից ժամանած Անդրե Մանուկյանը: Ջազի հայ վարպետներն ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտները հյուրընկալվել են նաև քաղաքապետարանում:



