Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:
Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել նախօրեին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված գործողություններից:
Հիշեցնենք՝ ՔԿ-ում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում նախօրեին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել, ինչից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին։