Տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի մուտքերը կազմել են 1 տրլն 556 մլրդ դրամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ըստ ՊԵԿ պաշտոնյայի՝ այս աճին նպաստել է 3 գործոն՝ տնտեսության աճ, օրենսդրական փոփոխություններ և վարչարարություն: Աճ գրանցած առաջին եռյակում են հանքարդյունաբերության, շինարարության և առևտրի ոլորտները:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: