Հուլիսի 7-ին Սան Մարինոյում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի «Տրե Ֆիորի» - «Լարնե» հանդիպումը։ Այն կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Գլխավոր մրցավարը կլինի Արտեմ Գասպարյանը, օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանն ու Արման Հակոբջանյանը։ Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է։ ՎԱՌ-ի սենյակում կաշխատեն Անգելոս Եվանգելոուն և Զավեն Հովհաննիսյանը։