Հուլիսի 7-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այց է կատարել հատուկ բանակային զորամիավորում։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանի՝ հատուկ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում տեղի է ունեցել զորամիավորման մարտական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողություն։
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանին արդյունավետ ծառայության համար, և հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանին։