ԵԽ TAIEX ծրագրի շրջանակներում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են աղբահանության վարձավճարների հաշվարկման մեթոդաբանության և աղբահանության ինքնածախսածածկման համակարգի ներդրման hնարավորությունները։
Լիտվացի փորձագետները ներկայացրել են Լիտվայի աղբահանության կազմակերպման ու վարձավճարների սահմանման ու հավաքման փորձը։
Փորձագետների եռօրյա այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Երևանի ու Աբովյանի աղբահանության համակարգերը տեղերում։ Ուսումնասիրության ու քննարկման արդյունքներով փորձագետները ներկայացրել են համապատասխան առաջարկություններ։