Ապրիլի 25-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Սուրբ Նիկողայոս կենտրոնական եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Լայպցիգի Հայ մշակութային միության կողմից։
Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունեց Լայպցիգի քաղաքապետարանի Միջազգային համագործակցության վարչության պետ Գաբրիելե Գոլդֆուսը, Լայպցիգում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլյոթերը, Սուրբ Նիկողայոս եկեղեցու հոգևոր հովիվ Բերնհարդ Շտիֆը և Լայպցիգի Հայ մշակութային միության նախագահ Անահիտ Բաբայանը։
Ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար Հայկ Սարգսյանը: