Ապրիլի 4-ից 5-ը N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հրամանատարները ստուգել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, զինծառայողների պատրաստվածությունը և հենակետերում իրականացված ամրաշինական աշխատանքները։
Անձնակազմը հրահանգավորվել է մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։