Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մարտի 22-ից 23-ն անցկացվել են շտաբային մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ճշգրտվել են առաջադրված մարտական խնդիրների կատարման ընթացքն ու հաջորդականությունը, այլ ստորաբաժանումների հետ փոխգործակցության կարգը։
Ստուգվել են սպաների հմտությունները մարտական գործողությունների վարման ընթացքում, կատարելագործվել կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները։