• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը Այսօր Վարդավառ է. Հայ... 10:01
Բաց հարթակ. Շատերը արհեստը փորձում են արվեստ ներկայացնել. Աճեմյան Բաց հարթակ. Շատերը արհեստը... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:44
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՄԻՊ-ը Խարբերդի մանկատուն չհայտարարված այցի ժամանակ համակարգային խնդիրներ է արձանագրել
Հասարակություն
18:2110 Մար, 2022

ՄԻՊ-ը Խարբերդի մանկատուն չհայտարարված այցի ժամանակ համակարգային խնդիրներ է արձանագրել

Մարդու իրավունքների պաշտպանը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

May be an image of 5 մարդ, people standing, դրսում և text that says '© RA Human Rights Defender's Office www.ombuds.am'-ը

Այցի շրջանակներում հատուկ ուսումնասիրվել են 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ հաշվի առնելով նաև 2021 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկություններն ու պարզաբանումները:

Այցի պահին արձանագրվել է, որ հաստատությունում խնդիրներ են առաջացել հատկապես սննդամթերքի որոշ տեսակների մատակարարման հետ: Այսպես, կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման գործընթացներով պայմանավորված՝ այցի օրը հաստատությունում սպառվել էր մսամթերքի պաշարը, իսկ նախորդ մեկ ամսվա ճաշացանկի ուսումնասիրությունը վկայում է, որ ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել: Այցի օրվա դրությամբ ալյուրի առկա պաշարը կարող է բավարարել հաջորդող մոտ մեկուկես օրվա համար անհրաժեշտ քանակությամբ հաց թխելուն: Անհրաժեշտ ապրանքների և սննդամթերքի առաջիկա մատակարարման ժամկետների վերաբերյալ հաստատությունը տեղեկություններ չունի: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Պաշտպանն այն հրատապության կարգով կքննարկի իրավասու պետական մարմնի հետ: Այցի օրվա դրությամբ դիտարկումները վկայում են նաև, որ ինչպես նախորդ այցի, այնպես էլ այս այցի ընթացքում մի շարք համակարգային խնդիրներ դեռևս արդիական են:

Այսպես՝ շարունակում է չլուծված մնալ հաստատության անձնակազմի ոչ բավարար լինելու հարցը:

Մասնավորապես, սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝ դայակների թիվը, բավարար չէ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա։

Այսպես, հաստատության յուրաքանչյուր խմբում խնամք և աջակցություն է ստանում հիմնականում 13-15 սան, որոնց հետ մեկ օրվա ընթացքում աշխատում են մեկ դաստիարակ, մեկ հերթափոխային և մեկ ոչ հերթափոխային դայակ կամ բուժքույր: Ստեղծված իրավիճակում, օրինակ՝ հնարավոր չէ միաժամանակյա կազմակերպել ինքնասպասարկման դժվարություն ունեցող սաների կերակրումը: Անձնակազմի սղության պատճառով ոչ միշտ է հնարավոր լինում, ըստ սանի ցանկության, օրվա ընթացքում կազմակերպել նրա հանգիստը կամ սանի վարքային առանձնահատուկ դրսևորումներով պայմանավորված՝ հանդարտեցման նպատակով նրա զբոսանքը բակում կամ այգում կազմակերպել, քանի որ խմբի մյուս սաների խնամքը կազմակերպելու համար սենյակում բավարար թվով դայակ կամ մասնագետ չի մնում: Խնդիրն ավելի է սրվում, երբ անհրաժեշտություն է առաջանում սանին ուղեկցել բուժհաստատություն կամ սանի ստացիոնար բուժման դեպքում այնտեղ կազմակերպել նրա խնամքը։

Այս դեպքում հաստատությունում առանց այդ էլ ֆիզիկական և հոգեբանական տեսանկյունից ծանր աշխատանք իրականացնող անձնակազմն աշխատում է էլ ավելի դժվարին պայմաններում։

Աջակցող անձնակազմի սղության հետևանքով սաների խնամքը, կերակրման կազմակերպումը հիմնականում կազմակերպվում է փոխօգնության և հաստատության անձնակազմի բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: Նշված խնդրի կապակցությամբ 2021 թ. նախարարությունը հայտնել էր, որ «Աշխատողների աշխատաժամանակի և աշխատավարձերի խնդիրը մշտապես նախարարության ուշադրության տիրույթում է։ 2020 թ. ապրիլի 23-ի N 601-Ն որոշման համաձայն՝ իրականացվել է վերաբաշխում՝ մանկատների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նպատակով»:

Հարկ է նշել, որ հաստատությունում աշխատում են 68 հերթափոխային և 11 ոչ հերթափոխային դայակ, 21 դաստիարակ, 32 բուժքույր՝ սահմանված գրաֆիկի համաձայն: Այցի ընթացքում հաստատության տեղեկությունների համաձայն՝ նախարարության կողմից ներկայացվել է աշխատավարձերի վերանայման առաջարկ: Այս պահին առկա տեղեկությունների ուսումնասիրությունը վկայում է, որ հաստիքների քանակի ավելացում ներկայում նախատեսված չէ: Մինչդեռ միջազգային լավագույն փորձի համաձայն՝ առավել արդյունավետ «սան- անձնակազմ» հարաբերակցությունը յուրաքանչյուր 6 սանի համար մեկ դայակ հարաբերակցությունն է, եթե սաները մանկահասակ են կամ ունեն ինքնասպասարկման դժվարություններ, խմբասենյակները և ննջարանները գերբեռնված են, սենյակների ընդհանուր մակերեսը ոչ միշտ է համապատասխանում սաների թվին:

Դեռևս 2020 թ. այցի ընթացքում արձանագրվել էր, որ հաստատությունը նախատեսված է 220 սանի խնամք և պաշտպանություն իրականացնելու համար: Ներկա պահին հաստատությունն ունի 236 (167 չափահաս և 69 չափահաս) սան: Այս դեպքում խնդիրը պայմանավորված է նաև նրանով, որ շարունակում է չլուծված մնալ նման հաստատություններում բնակվող այն 18 տարին լրացած անձանց իրավունքների երաշխավորման հարցը, որոնց խնամքի և կեցության ապահովումը հնարավոր չէ կազմակերպել այլ հաստատություններում: Նշված խնդիրը բազմիցս բարձրացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, որի կապակցությամբ աշխատանքային քննարկումների ընթացքում ներկայացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Կառավարությունը նախատեսում է այս խնդրին անդրադառնալ փոքր տներում, ընտանիքներում կամ համայնքահենք այլ ծառայություններ մատուցելու միջոցով՝ հաստատություններից հաշմանդամություն ունեցող անձանց դուրս բերելուն ուղղված միջոցառումների շրջանակներում:

Այնուամենայնիվ, հատուկ պետք է արձանագրել, որ տևական ժամանակ նշված խնդրի չկարգավորումը խնդրահարույց է նաև պետության կողմից ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի պահանջների կատարման տեսանկյունից, սահմանված կարգի համաձայն հանդարտեցման և զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում: Մինչդեռ անհրաժեշտ է ապահովել հաստատությունում ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման մեթոդների կիրառման ներպետական պահանջների գործնական կատարումը՝ դրանց օրինաչափությունը գնահատելու նպատակով: Այս կապակցությամբ 2020 թ. այցից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել էր, որ «վեր հանված խնդրի վերաբերյալ նախատեսվել է քննարկում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ՝ համապատասխան լուծումներ գտնելու նպատակով, որից հետո կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»։ 

Պաշտպանի՝ անհրաժեշտ վերապատրաստումներ իրականացնելու առաջարկի կապակցությամբ նախարարությունը նշել էր, որ դրանք կկազմակերպվեն նախատեսված միջոցառումներից հետո։ Նշվածի հաշվառմամբ, այնուամենայնիվ, արձանագրվում է, որ խնդիրը շարունակում է արդիական մնալ: Հատուկ պետք է ընդգծել, որ այցի ընթացքում արձանագրված այս և այլ խնդիրները բնույթով համակարգային են, իսկ դրանց բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցվում է առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճության ու նվիրման շնորհիվ:

Կարևոր է արձանագրել նաև, որ հաստատության ջանքերի շնորհիվ նախորդ այցից հետո ևս շարունակվել են ներքին հարդարման և վերանորոգման, սաների վերականգնողական ծրագրերի ներդրման աշխատանքները՝ միտված երեխայակենտրոն և կարիքահենք միջավայրի ձևավորմանը: Հնարավորության սահմաններում, հաշվի առնելով հաստատության գերբնակեցվածությունը, մասնագետների սղությունն ու սաների կարիքների առանձնահատկությունները, որոշ խմբերում ննջասենյակներն առանձնացվել են ըստ սաների սեռատարիքային կազմի:

Հատկապես ողջունելի է հաստատության կողմից ձեռնարկված քայլերն այլ հաստատությունների հետ իրենց հաջողված փորձի փոխանակման հարցում, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների շահառու հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայությունների մատուցումը: Օրինակ՝ հիպոթերապիայի ծառայություններից օգտվում են նաև այլ հասարակական կազմակերպության շահառուներ, ովքեր ունեն մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ:

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են: Արձանագրված այս և այլ խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հաստատության տնօրենին՝ լրացուցիչ պարզաբանումների պահանջով։

Դիտումների քանակ47
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ 10:0512 Հլս, 2026
  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը 10:0112 Հլս, 2026
  • Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում 09:4312 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:3812 Հլս, 2026
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին 20:2010 Հլս, 2026
  • Իսրայելը շուտով Բեյրութին կհանձնի հարավային Լիբանանում ստեղծած «անվտանգության գոտու» մի մասը. CNN 20:1810 Հլս, 2026
  • ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում 20:1310 Հլս, 2026
  • Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները. Թրամփ 20:0710 Հլս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով 20:0210 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան 19:5710 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015