ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ:
«Սիրելի՛ կանայք, գործընկերուհիներ, մայրեր, քույրեր, դստրիկներ:
Սիրով շնորհավորում եմ բոլորիդ՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:
Մաղթում եմ, որ ձեր Մարտի 8-երին տարին միշտ բոլորվի սիրով, ձեռքբերումներով, լույսով ու ջերմությամբ:
Մեր սիրելի գործընկերուհիներին մաղթում եմ խաղաղ ու արդյունավետ ծառայություն և ընտանեկան բարօրություն ու հաջողություններ:
Շնորհավորում եմ մեր ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին: Թող սերն ու բարին իշխեն ձեր հարկի տակ, և ձեր սիրելիները միշտ խաղաղությամբ վերադառնան ծառայությունից:
Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, մաղթում եմ վաստակած օրերի լիություն և սիրո ու հարգանքի վայելման տարիներ:
Սիրելի՛ կանայք, թող այսօր և միշտ խաղաղ լինի մեր երկրի երկինքը, օրերը՝ լուսավոր, ձեր սպասումները՝ անտագնապ և լիուլի իրականացած:
Երջանի՛կ եղեք, սիրելինե՛ր»,- նշված է ուղերձում: