Մարտի 5-ի, 7-ի, 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 5-ի գիշերը, 6-ին, 7-ի, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսային, 2-5 մ/վ, մարտի 5-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում մարտի 5-ի գիշերը, 6-7-ը և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։ Մարտի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։