ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ այսօր քննարկել ենք գաղափարներ ու ծրագրեր, որոնց իրագործմամբ կնպաստենք ոչ միայն ԵՊՀ-ի և ճապոնական բուհերի միջև առկա համագործակցության զարգացմանը և նոր կապերի հաստատմանը, այլև հայ-ճապոնական բարեկամության ամրապնդմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Դեսպանի հետ արձանագրեցինք, որ շատ կարևոր են ուսանողների և դասախոսների փոխանակումը, համատեղ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև ակադեմիական և մշակութային միջոցառումների անցկացումը:
Ի դեպ, Մասանորի Ֆուկուշիման մեր ուսանողներին է ներկայացրել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության («MEXT») ծրագիրը, որը կրթաթոշակներ է սահմանում ճապոնական համալսարաններում սովորել ցանկացողներին և նոր հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության զարգացման համար»,- գրել է նա: