Երկրորդ փուլով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց ՀՀ նախագահ:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքները, տեղեկացրեց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 71, դեմ 0:
«Ազնվորեն հուզումնալից է ինձ համար, շնորհակալություն վստահության համար, երախտապարտ եմ բոլորիդ ինձ այսպիսի մեծ վստահության քվե տալու համար: Երևի դեռ չեմ գիտակցում պահի կարևորությունը: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կվերագնահատեմ և, այս րոպեները հիշելով, կգնահատեմ նաև մեր պետությանը, ձեզ բոլորիդ»,- ասաց Խաչատուրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ առաջին փուլով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը չէր ընտրվել ՀՀ նախագահ:
Հայաստանի նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է ՀՀ նախագահ ընտրվելուց հետո 10-րդ օրը: