Առաջին փուլով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահ:
ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցել է 69 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ 69, դեմ 0:
«Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում առաջին փուլով, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները»,- ասաց ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
Նախագահի պաշտոնում ընտրվելու համար պետք էր 81 կողմ ձայն: Երկրորդ փուլով նախագահի ընտրության դեպքում անհրաժեշտ կլինի 64 կողմ ձայն: