Առաջին փուլով Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահ

ԳԳոհար Սարգսյան

Առաջին փուլով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահ: 

ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցել է 69 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ 69, դեմ 0: 

«Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում առաջին փուլով, ապա անցկացվում է  ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները»,- ասաց ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: 

Նախագահի պաշտոնում ընտրվելու համար պետք էր 81 կողմ ձայն: Երկրորդ փուլով նախագահի ընտրության դեպքում անհրաժեշտ կլինի 64 կողմ ձայն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում