Բելառուսի Բրեստի շրջանում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցության երկրորդ փուլը:
Մինչև հանդիպումը՝ ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ բանակցությունից «նվազագույն ակնկալիքը՝ մարդասիրական միջանցքներն են»:
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան էլ հայտարարել է, որ Կիևը ռուսական կողմի հետ բանակցություններում զիջումների չի գնա տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում: