• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում է «անտեսանելի մաքսային պատի». «Հարևաններ» Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում... 19:48
«Քոչարի» կուսակցության խոստումները «Քոչարի» կուսակցության խոստումները 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կարևոր է պահպանել տեմպը և շարունակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմների մշակումը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
12:0925 Փտր, 2022

Կարևոր է պահպանել տեմպը և շարունակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմների մշակումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետության` Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:

Իր ելույթում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,
Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ղազախ գործընկերներին հյուրընկալության և այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Օգտվելով առիթից, հարգելի Ալիխան Ասխանի, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը զգալի ներդրում կունենա ինչպես Ղազախստանի զարգացման, այնպես էլ մեր ինտեգրացիոն միավորման խորացման գործում։

Անկեղծորեն ողջունում եմ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովին ու ևս մեկ անգամ հաստատում դիտորդ երկրների հետ համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման շրջանակներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության առանձին նախաձեռնությունների առումով։

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ գոհունակությամբ նշել 2021 թ. մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ոլորտում արձանագրված դրական արդյունքներն ու միտումները։ Կարևոր է, որ համաճարակաբանական սահմանափակումների և համաշխարհային տնտեսական ցնցումների պայմաններում Միության շրջանակում աշխատանքը շարունակվի համակարգված կերպով։

Ավելին՝ 2020 թ. այնպիսի արտաքին գործոններով, ինչպիսիք են համաշխարհային առևտրի և արդյունաբերական արտադրության աճի տեմպերի դանդաղումը՝ պայմանավորված փոխադարձ առևտրի նվազման ֆոնին Հայաստանի տնտեսությունն ապահովեց ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ։ Առևտրաշրջանառությունը 2021 թ., նախորդ տարվա համեմատ, աճել է 20,6%-ով և կազմել 2,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 25,2%-ով։ Ընդ որում՝ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։ Աճի լավագույն ցուցանիշներն ապահովել են թարմ և վերամշակված գյուղատնտեսական արտադրանքը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, տեքստիլի և կոշիկի արդյունաբերության արտադրանքը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներում պահանջարկ ունեցող մի շարք այլ ճյուղերի արտադրանքները։

Արտահանման ծավալների աճին զուգընթաց աճել են նաև Միության երկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Այսպիսով, ծագման երկրի հատկանիշով ներմուծումն աճել է 18,5%-ով։

Հուսով ենք, որ այս տարի համագործակցությունը կլինի ոչ պակաս արդյունավետ, այդ թվում՝ Միության ինտեգրման հիմնական ոլորտներում առաջընթացի և նոր նախաձեռնությունների իրականացման հաշվին։

Չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ նման արդյունքները հնարավոր են դարձել նաև ազգային կառավարությունների և Միության մարմինների համակարգված ջանքերի շնորհիվ։ Մենք բոլորս վերաֆորմատավորել ենք մեր աշխատանքը՝ ի նպաստ ավելի գործնական գործողությունների և արագ որոշումներ կայացնելու՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի: Այս փուլում չափազանց կարևոր է պահպանել հավաքած տեմպը և շարունակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմների մշակումը։

Գործընկերներ,

Այսօր թվային տեխնոլոգիաների զարգացման մակարդակը որոշիչ դեր է խաղում երկրների և տնտեսական միությունների մրցունակության հարցում։ Հայաստանի Հանրապետությունը համարում է թվային տնտեսության անցումը որպես տնտեսական աճի առանցքային շարժիչ ուժ, ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է Միության թվային օրակարգի ձևավորմանն ու իրականացմանը։

Այս համատեքստում կցանկանայի ընդգծել արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի նախագծի իրականացման կարևորությունը։ Միության երկրների միջև արդյունաբերական համագործակցությունը պետք է ուղղված լինի առաջնահերթ ոլորտներում համագործակցության խորացմանը և փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացմանը, ներմուծման փոխարինման զարգացմանը, նորարարությունների ներդրմանը և բարձր տեխնոլոգիական նոր ճյուղերի ստեղծմանը:

Նշեմ, որ Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ունի կարողություններ, որոնք հնարավորություն են տալիս արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք, ինչը ևս մեկ կարևոր քայլ կարող է լինել մեր Միության շրջանակում միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման գործում։

Բացի դրանից՝ կարևոր ենք համարում նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը։ Այս ուղղության զարգացումը թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ուժերը ամենապահանջված ապրանքների սեփական արտադրության վրա։

Այս առումով անհրաժեշտ է ընդլայնել Միության երկրներում արդյունաբերության պետական աջակցության գործիքները և դրանց առաջանցիկ մերձեցման հնարավոր ուղղությունները։

Բացահայտելով Միության թվային ներուժը՝ չեմ կարող չնշել «ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների հետագծի նավիգացիոն կնիքների կիրառման մասին» և «Ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրերի ստորագրումը։ Համաձայնագրերի դրույթների կիրառումը նպատակաուղղված է ապրանքների անդրսահմանային փոխադրումների համար հեռահար թվային ուղեկցման տրամադրմանը և սահմանին դրանց մաքսազերծման ընթացակարգի պարզեցմանը և, ի վերջո, ուղղված է փոխադրումների թափանցիկության բարձրացմանը, ինչը նույնպես դրական ազդեցություն կունենա ընդհանրապես տրանսպորտային ծառայությունների ոլորտի զարգացման վրա։ Տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացիան կխթանի Միության ներսում առևտրի աճը և ապրանքների արտահանումն արտաքին շուկաներ, ինչպես նաև տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացումը։

Պակաս կարևոր ոլորտ չէ նաև էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը ոչ միայն արագ թափ է հավաքում՝ փոխելով համաշխարհային շուկայի սպառողական վարքագիծը, այլ նաև ընդլայնում է նրա անդրսահմանային հնարավորությունները։ Միաժամանակ անհրաժեշտ է արագացնել Միության շրջանակում գործող էլեկտրոնային առևտրի հարկման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ աշխատանքը՝ հարկային վարչարարության լավագույն համաշխարհային փորձին համապատասխան։

Վերջում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունն անցել է Ղրղզստանի Հանրապետությանը, ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր գործընկերներին և հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ համագործակցելու նախագահող երկրի և անդամ պետությունների հետ՝ ի նպաստ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը։

Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերը հաջողությամբ կպսակվեն ինչպես Միության ներսում, այնպես էլ ազգային մակարդակում՝ ի շահ մեր քաղաքացիների։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում առանձին նախաձեռնություններին Ուզբեկստանի մասնակցությանը, ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական իրավիճակին և տնտեսությունների զարգացմանն ուղղված առաջարկություններին, Միության շրջանակում ապրանքների հետագծելիությանը, արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` այս տարվա հունիսին:

Վարչապետի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն ավարտվել է:

Դիտումների քանակ137
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ուրախ եմ, որ վերջապես ՀԱՊԿ ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին. Նիկոլ Փաշինյանը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 11:5625 Փտր, 2022 Ուրախ եմ, որ վերջապես ՀԱՊԿ ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին. Նիկոլ Փաշինյանը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Հասարակություն
  • ՀՀ-ն ավելացրել է արտահանման ծավալները ԵԱՏՄ երկրներ. Նիկոլ Փաշինյան 11:3125 Փտր, 2022 ՀՀ-ն ավելացրել է արտահանման ծավալները ԵԱՏՄ երկրներ. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
  • Նիկոլ Փաշինյանը և ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղազախստանի նախագահի հետ 11:0425 Փտր, 2022 Նիկոլ Փաշինյանը և ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղազախստանի նախագահի հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ 21:0611 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ. վարչապետ 21:0011 Մայ, 2026
  • Մայիս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5211 Մայ, 2026
  • ԵՄ Խորհուրդը վերականգնել է ԵՄ-Սիրիա համագործակցության համաձայնագրի ամբողջական կիրառումը 20:4011 Մայ, 2026
  • Էներգիայի պահեստավորման կայանի կառուցման լիցենզիան կտրվի մրցույթով 20:3411 Մայ, 2026
  • Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը 20:2811 Մայ, 2026
  • Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ առողջության ապահովագրությամբ 20:2211 Մայ, 2026
  • Հունգարիան կվերանայի Ռուսաստանի հետ համագործակցությունը «Պակշ» ատոմակայանի հարցում 20:1611 Մայ, 2026
  • Գուտերեշը հայտարարել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լեգիտիմության ճգնաժամի մասին 20:0811 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 11. 2026 20:0011 Մայ, 2026
  • ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ 19:5011 Մայ, 2026
  • Գիտությամբ զբաղվելն ինքնին արժեքավոր գործունեություն է. ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը 19:4011 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:3211 Մայ, 2026
  • Թվային տեխնոլոգիաներ՝ ապահովագրական համակարգում 19:2211 Մայ, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը պատրաստ է աջակցել և՛ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և՛ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին 19:1011 Մայ, 2026
  • Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:0311 Մայ, 2026
  • Շրյոդերը չի կարող միջնորդ լինել. Կալաս 18:5411 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ 2026». Ավստրիայից, ուղիղ, Առաջինով 18:4611 Մայ, 2026
  • Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն 18:4011 Մայ, 2026
  • Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18:3311 Մայ, 2026
  • Քանաքեռավանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդներով 605 մլն դրամի վնաս է պատճառել 18:2611 Մայ, 2026
  • Կոտայքի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի 18:1711 Մայ, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Ֆրանկոֆոնիայի ադմինիստրատորը քննարկել են ՖՄԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցեր 18:0911 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0211 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները 17:5511 Մայ, 2026
  • Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն 17:4711 Մայ, 2026
  • «Ամերիաբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 871 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3711 Մայ, 2026
  • ՀՈԳՎ ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 17:2611 Մայ, 2026
  • ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը 17:1711 Մայ, 2026
  • Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել ուկրաինական դրոնների հետ կապված վերջին միջադեպից հետո 17:0911 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է Քանաքեռավանում հողերի օտարման սխեմա 17:0011 Մայ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքը 16:5911 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը շեշտել են քաղաքական հանդուրժողականության մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը 16:5111 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:5011 Մայ, 2026
  • Գլխուղեղի ուռուցքներ. ախտանշաններն ու բուժումը 16:4211 Մայ, 2026
  • Միջազգային գործընկերները տպավորիչ և օրինակելի են համարում ԵՔՀ գագաթնաժողովի մշակութային մասը 16:3011 Մայ, 2026
  • Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում 16:2211 Մայ, 2026
  • ՀՀ նախագահը հանդիպել է Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների հետ 16:1211 Մայ, 2026
  • Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն այցելել է Վրաստան 16:0211 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր 15:5011 Մայ, 2026
  • Հայաստանում ներդրվում է անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգ 15:3611 Մայ, 2026
  • Իրանն արձագանքել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկներին, Թրամփն այն անվանել է «բացարձակապես անընդունելի». BBC 15:3611 Մայ, 2026
  • 16 տարին լրացած անձինք պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ. նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում 15:2711 Մայ, 2026
  • Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան 15:2711 Մայ, 2026
  • Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ 15:1611 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին 15:0711 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Ճանապարհ, որ կարող է փոխել գյուղի ապագան. շատերը Գոշում հյուրատնային բիզնես են սկսում 15:0011 Մայ, 2026
  • Միգրացիոն համակարգի բարեփոխումը՝ ՀՀ զարգացման օրակարգի մաս․ Արմեն Ղազարյանի ելույթը 14:5911 Մայ, 2026
  • ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին 14:5011 Մայ, 2026
  • Բաբաջանյանցիների համերգը՝ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին 14:2711 Մայ, 2026
  • Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 14:1511 Մայ, 2026
  • Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվել 14:0611 Մայ, 2026
  • Կաջակցենք Հայաստանին ԵՄ անդամակցության հարցում. Կոս 13:5811 Մայ, 2026
  • Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվել 13:4711 Մայ, 2026
  • Լեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBC 13:4011 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր 13:2411 Մայ, 2026
  • Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար 13:1211 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Երևանում տոնական զորահանդեսին կներկայացվի հայկական արտադրության զինտեխնիկա 13:0011 Մայ, 2026
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը 12:5711 Մայ, 2026
  • Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 12:4911 Մայ, 2026
  • Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները, ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ 12:4311 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 12:3211 Մայ, 2026
  • Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի 12:2511 Մայ, 2026
  • ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը 12:1211 Մայ, 2026
  • Գրանցվել է 438 դեպք, որից 143-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 12:0211 Մայ, 2026
  • Մշակվել է նախագիծ՝ ուղղված մինչև 5 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը 11:5311 Մայ, 2026
  • Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն 11:4511 Մայ, 2026
  • Նեթանյահուն ցանկանում է, որ երկիրը 10 տարվա ընթացքում աստիճանաբար դադարեցնի ԱՄՆ ռազմական աջակցությունը. INTERFAX 11:3611 Մայ, 2026
  • Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար 11:2911 Մայ, 2026
  • Այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Ռոբերտ Աբիսողոմոնյան 11:1811 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:1011 Մայ, 2026
  • ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան 11:0811 Մայ, 2026
  • ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 10:5911 Մայ, 2026
  • Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել ՄԻՊ անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ 10:3011 Մայ, 2026
  • ՆԳ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ Արփինե Սարգսյանը ընդունել է Իվանա Ժիվկովիչին 10:0811 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի և Եվրոպայի շահերը խիստ համընկնում են. փորձագիտական գնահատական 10:0011 Մայ, 2026
  • Բոլորիդ սպասում ենք մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում․ Պապիկյան 09:3811 Մայ, 2026
  • Արտադրված է Հայաստանում․ վարչապետ 09:1811 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:0511 Մայ, 2026
  • Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա տուժած 08:4311 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:3211 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2011 Մայ, 2026
  • Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել 08:0011 Մայ, 2026
  • Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր 23:0710 Մայ, 2026
  • ՌԴ հետ հարաբերություններ, անհրաժեշտ փոփոխություններ. «Հայաստան» դաշինքի հանդիպումները Գեղարքունիքում 22:4110 Մայ, 2026
  • Պիտի ջախջախենք քոչարյանասերժական մաֆիային, մետաստազներ կալուգացի օլիգարխին, ԲՀԿ ղեկավարին. Փաշինյան 22:3710 Մայ, 2026
  • Երևանյան գագաթնաժողովների միջազգային արձագանքը. Հյուսիսի և Արևմուտքի գնահատականներն իրարամերժ են 21:5610 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ 21:5110 Մայ, 2026
  • Գոշի նորակառույց ճանապարհը փակել է գյուղից արտագաղթի ուղին 21:0910 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բարձրաստիճան ձեռքսեղմումներ, քաղաքական ուղերձներ. ՀՀ անունը՝ միջազգային մամուլում | 10.05.2026 21:0010 Մայ, 2026
  • ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովները ՀՀ ինքնիշխանության բարձրացման արձանագրումն էին. քաղաքագետ 20:4210 Մայ, 2026
  • Երևանի Բագրևանդ փողոցում բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է 20:2410 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները տեղափոխվել են նոր մակարդակ | Հարցազրույց Թալին Փափազյանի հետ 20:1110 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը 19:4710 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 10.05.2026 19:0210 Մայ, 2026
  • Ինչպես են բաշխվում մանդատները 13:5010 Մայ, 2026
  • Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 13:4610 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:3610 Մայ, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին 11:4310 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք 11:3010 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015