• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է... 11:54
Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 22:42
ՀԿ-ների և ԶԼՄ-ների թափանցիկության նոր մոտեցում. ինչ է առաջարկվում ՀԿ-ների և ԶԼՄ-ների թափանցիկության... 20:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տեղի է ունեցել Կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային ներկայացումը
Հասարակություն
17:3422 Փտր, 2022

Տեղի է ունեցել Կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային ներկայացումը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հանրային ներկայացումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի և «Թումո» կենտրոնի հետ համագործակցությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը ներկայացրել են կրթության զարգացման ծրագրի ընդհանուր գործընթացը, ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները, ինչպես նաև ժամանակացույցը:

Ներկայացվել են կրթության զարգացման ռազմավարության ընդհանուր գործընթացը և ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ներկայացնելով ծրագրի նախագիծը, նշել է, որ դրա կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց:

«Ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես 1-ին մեգանպատակը` կիրթ և կարողունակ քաղաքացի ունենալը: Ծրագրով սահմանվել են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքները և թիրախները, ինչպես նաև ծրագրային ուղղությունները և ակնկալվող վերջնարդյունքները»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ ծրագրի ռազմավարական ուղղություններն են՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում և կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում:

Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է ծրագրի առավելությունները նախորդ՝ 2011-2015 թվականների պետական ծրագրի համեմատ: Մասնավորապես, ըստ Արթուր Մարտիրոսյանի, ծրագիրը ներառում է հստակ արդյունքային շրջանակ և քայլերի հաջորդականություն, ավելի գործուն մեխանիզմներ՝ առաջընթացի միջանկյալ և վերջնական արդյունքները գնահատելու և վերահսկելի դարձնելու ուղղությամբ, ծրագիրն ապահովող միջոցառումների ֆինանսական գնահատական անկախ փորձագետների կողմից, ֆինանսավորման աղբյուրների բազմատեսականացում, ինչպես նաև հավակնոտ և առաջանցիկ նպատակադրումներ:

Բոլոր երեխաները կունենան հավասար հասանելիություն նախադպրոցական կրթության և զարգացման որակյալ ծառայություններին

Հանրակրթության ոլորտի ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները ներկայացրել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ նախադպրոցական կրթության ոլորտում 2030 թվականի վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշ է սահմանվել, որ բոլոր երեխաներն ունենան հավասար հասանելիություն նախադպրոցական կրթության և զարգացման որակյալ ծառայություններին:

Որպես ռազմավարության հիմնական թիրախներ՝ նախարարի տեղակալը ներկայացրել է չափորոշչի, ծառայությունների մատուցման, ֆիզիկական ենթակառուցվածքների և ֆինանսավորման մոդելի վերաբերյալ ծրագրում տեղ գտած դրույթները:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ոլորտի հիմնական սկզբունքները, այն է՝ քաղաքային բնակավայրերում խրախուսել մասնավոր մանկապարտեզների առկայությունը՝ լիցենզավորման և վերահսկողության պատշաճ գործիքներով, գյուղական համայնքներում ստեղծել կրթահամալիրներ դպրոցական ծառայության հետ համատեղ և փոքրաքանակ համայնքներում ձևավորել այլընտրանքային մոդելներով գործող նախադպրոցական ծառայություններ:

Բացի դրանից՝ նախատեսվում է ապահովել աստիճանական զարգացման սկզբունք. նախակրթարանի ծառայություն՝ առաջնահերթ 5-6 տարեկան բոլոր երեխաների համար, այնուհետև հասնել շուրջ 95 տոկոսով ընդգրկվածության 3-5 տարեկանների համար, և վերջին փուլում զարգացնել մսուրի ծառայությունը՝ 0-3 տարեկանների համար: Հաջորդ կարևոր սկզբունքն է՝ նախադպրոցական ծառայությունների համայնքային պատկանելությունը պահել անփոփոխ՝ պետական բյուջեից ֆինանսավորում տրամադրելով առանձին սոցիալական խմբերի համար և ներդնելով համայնքների կողմից նախադպրոցական ծառայության ֆինանսավորման նոր մոդելներ:

Հանրակրթությունը կիրականացվի որակյալ կրթական ծառայությունների հիման վրա

Որպես հանրակրթության ոլորտի հիմնական սկզբունքներ՝ նախարարի տեղակալը մատնանշել է հետևյալ դրույթները՝ հանրակրթությունն իրականացվում է որակյալ կրթական ծառայությունների՝ մշակված տարածքային քարտեզի հիման վրա, հանրակրթության վարչատնտեսական կառավարումն իրականացվում է կենտրոնացված՝ պատվիրակված ծառայության ձևով՝ ներգրավելով ինչպես մասնավոր, այնպես էլ համայնքային ծառայությունները: Հաջորդ սկզբունքն է՝ դպրոցների բովանդակային և մեթոդական համակարգումն իրականացնում է կրթության կառավարման ոլորտի պետական լիազոր մարմինը՝ կենտրոնացված ձևով՝ զուգակցելով դպրոցների ստեղծագործական և մանկավարժական ինքնավարության հետ, իսկ ոչ պետական դպրոցները շարունակում են գործել իբրև էտալոնային՝ հանդիսանալով մանկավարժական այլընտրանքային մոտեցումների և նորարարության փորձարկման միջավայրեր:

Նախատեսվում է, որ իրենց մասնագիտությամբ աշխատանքի կանցնեն քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների առնվազն 90%-ը

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախնական և արհեստագործական կրթության ոլորտում 2030 թվականի վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշ է սահմանվել աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մրցունակ կադրերի պատրաստումը: Նախատեսվում է, որ ուսումնառությունն ավարտելուց հետո իր մասնագիտությամբ աշխատանքի կանցնի քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների առնվազն 90%-ը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ոլորտի հիմնական սկզբունքները, այն է՝ հաստատությունների դասակարգում՝ ըստ հանրապետական և լոկալ նշանակության, հանրապետական նշանակության հաստատությունների կառավարման և ֆինանսավորման առանձնացված տրամաբանության ներդրում, մասնավորի հետ համատեղ կառավարման տարբեր մոդելների ներդրում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման հիմքով, ինչպես նաև մասնագիտությունների ցանցերի ներդրում, արագ և ճկուն որակավորում նախատեսող մեխանիզմների ներդրում, այդ թվում՝ ոչ ֆորմալ կրթության արդյունքում միկրո որակավորումների ճանաչման միջոցով:

2030 թվականի վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշ է սահմանվել՝ լավագույն 500 բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ

Բարձրագույն կրթության ոլորտի ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները ներկայացրել է նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նրա խոսքով՝ որպես 2030 թվականի վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշներ են սահմանվել՝ լավագույն 500 բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ և բարձրագույն կրթության ոլորտում, ըստ մասնագիտության, աշխատանքի անցնի շրջանավարտների առնվազն 90%-ը:

Որպես ոլորտի հիմնական սկզբունքներ՝ փոխնախարարը մատնանշել է՝ պետական և ոչ պետական բուհերի՝ մրցակցային նույն դաշտում գործունեություն, մասնավորի հետ համատեղ կրթական ծրագրերի ներդրում և կադրերի պատրաստում, ՀՀ որակավորումների ազգային շրջանակի հետագա կատարելագործում և ամբողջական ներդրում՝ ապահովելով դրա համադրելիությունը եվրոպական որակավորումների համապարփակ շրջանակի հետ, ուսումնական ծրագրերի արդիականացում, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթական համակարգի միջազգայնացում օտարերկրյա ուսանողների ներգրավման, շարժունության զարգացման և միջազգային դրական փորձի ներդրման միջոցով:

Բանախոսների զեկույցներից հետո կրթության զարգացման պետական ծրագրի յուրաքանչյուր ուղղության ներկայացումն ուղեկցվել է քննարկմամբ, որը մոդերացրել է «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի արտաքին կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը։ Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներին հղելու իրենց հուզող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են ներառական կրթության հասանելիությանը, գյուղական համայնքների դպրոցների գործունեությանը, ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողների որակավորման բարձրացմանը, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, մանկավարժական կրթությանը, առցանց կրթական ծրագրերին և այլն:

Քննարկումն ամփոփել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և ներկաներին արդյունավետ և կառուցողական քննարկման համար:

Նա տեղեկացրել է, որ ծրագիրը հրապարակված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում (https://www.e-draft.am/projects/4013/about)՝ բոլոր քաղաքացիներին և շահառու խմբերին հորդորելով մինչև մարտի 1-ը ներկայացնել փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու նկատառումները:

Դիտումների քանակ49
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին 20:2010 Հլս, 2026
  • Իսրայելը շուտով Բեյրութին կհանձնի հարավային Լիբանանում ստեղծած «անվտանգության գոտու» մի մասը. CNN 20:1810 Հլս, 2026
  • ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում 20:1310 Հլս, 2026
  • Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները. Թրամփ 20:0710 Հլս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով 20:0210 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան 19:5710 Հլս, 2026
  • Տոկաևը Թրամփին հրավիրել է Ղազախստան 19:5210 Հլս, 2026
  • 7-8 հոգի «Ուժեղ Հայաստանից» կգնա ՔՊ. քաղաքագետները՝ նոր ձևավորվող ԱԺ-ի, 105 թեկնածուի բացարկի մասին 19:4610 Հլս, 2026
  • Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ 19:4010 Հլս, 2026
  • Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը 19:3910 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Մոհամմադ ալ Քասիմը քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները 19:3510 Հլս, 2026
  • Ուկրաինայի քաղաքացիական բնակչության կորուստները գագաթնակետին են հասել մայիս և հունիս ամիսներին. Դիկառլո 19:2710 Հլս, 2026
  • Թուրքիան վաճառում է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը 19:1910 Հլս, 2026
  • Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին 19:1110 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները 19:0610 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | 105 ինքնաբացարկ՝ «Ուժեղ Հայաստան»-ում. փորձագետները տարբեր վարկածներ են առաջ քաշում 19:0010 Հլս, 2026
  • Գազի համաշխարհային պահանջարկը կկրճատվի. զեկույց 18:5710 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան 18:4910 Հլս, 2026
  • Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը 18:3810 Հլս, 2026
  • Ապատեղեկատվության դեմ իրազեկումների արշավ ՏԻՄ-երում 18:3410 Հլս, 2026
  • Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT 18:2510 Հլս, 2026
  • Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին 18:1810 Հլս, 2026
  • Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը 18:1010 Հլս, 2026
  • Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար 18:0710 Հլս, 2026
  • «Փյունիկը» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում 17:5810 Հլս, 2026
  • Ֆիզանձը չի կարողանա ՀՀ-ից միրգ-բանջարեղեն արտահանել. ՍԱՏՄ-ն խստացնում է հսկողությունը 17:5010 Հլս, 2026
  • Ուկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. Ջաբարով 17:4010 Հլս, 2026
  • «Նոր տողից»՝ նոր ասելիքով 17:3010 Հլս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ 17:2110 Հլս, 2026
  • Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են 17:1310 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել. ԱՀԱ 17:0410 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | 64 մլն դրամի գործարք․ Գագիկ Խաչատրյանի կնոջ և նախկին համայնքապետի գործը՝ դատարանում 17:0010 Հլս, 2026
  • Էդուարդ Հակոբյանը Երևանում գործող ժամանակավոր պահպանման պահեստներում ծանոթացել է մաքսային հսկողության կազմակերպմանը 16:5510 Հլս, 2026
  • Խնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծ 16:4610 Հլս, 2026
  • Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը 16:3710 Հլս, 2026
  • Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքը 16:3510 Հլս, 2026
  • Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում 16:2510 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 16:1010 Հլս, 2026
  • Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ 16:0910 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր 16:0010 Հլս, 2026
  • Պետության ֆինանսավորմամբ Plug and play-ը ծրագրեր է իրականացնում մեր երկրում 15:4810 Հլս, 2026
  • Արևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահ 15:3710 Հլս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք 15:2610 Հլս, 2026
  • Կասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 15:2210 Հլս, 2026
  • Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել 15:1010 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Խելացի փեթակներ, AI ու անշարժ գույքի անալիտիկա. Plug and Play-ի լուծումները 15:0010 Հլս, 2026
  • ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ 14:5610 Հլս, 2026
  • Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. Նիկոլ Փաշինյան 14:3410 Հլս, 2026
  • Պաշտպանի ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին 14:1110 Հլս, 2026
  • Դամասկոսում Մակրոնի այցի ժամանակ պայթյուններ է իրականացրել «Իսլամական պետության» հետ կապված բջիջը 13:5110 Հլս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆ 13:3310 Հլս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել 13:1810 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Աշխատանք, բնակարան, վիրահատություն. ինչ ընտրակաշառքի սխեմաներ են բացահայտվել 13:0010 Հլս, 2026
  • Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBC 12:4410 Հլս, 2026
  • Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. Փաշինյան 12:2910 Հլս, 2026
  • Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա 12:1910 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը 12:0510 Հլս, 2026
  • Հուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով 11:5010 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015