• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Աստղագիտական ամռան առաջին օրը... 22:59
ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների... 22:09
Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ Հետընտրական Հայաստան. ընդդիմության և... 21:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:4915 Փտր, 2022

Քոչարյանին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում. դատախազությունը հրապարակել է մեղադրական եզրակացությունը

Ռոբերտ Քոչարյանին 7-12 տարվա ազատազրկում է սպառնում: Մեղադրող դատախազն այսօր հրապարակեց նրա և Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Պետրոս Պետրոսյան (մեղադրող դատախազ) - Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով, ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Ըստ մեղադրանքի՝ լիցենզիաները ձեռք բերելուց հետո Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 40 միլիոն դոլարով վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված ընկերությանը: Իսկ այդ գործարքը կնքելու համաձայնություն ստանալու համար Համբարձումյանը իր մտերիմ՝ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Վարդան Օսկանյանն այս գործով վկայի կարգավիճակ ունի:

Պետրոս Պետրոսյան - Նրանց համաձայնությունը ստանալուց հետո միաժամանակ Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասերի օտարման գործարքի կնքման և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից:

Մի քանի օր անց Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը, հավելել, որ կաշառքը ստանալու համար պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է գործարար Սամվել Մայրապետյանը:

Պետրոս Պետրոսյան - Կաշառք ստանալու առաջարկն ընդունած ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք 2008 թվականի փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Սիլվա Համբարձումյանից մաս-մաս ստացել են կաշառքի իրենց մասնաբաժինները:

Դատախազը հրապարակեց նաև Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ զբաղեցնելով նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, Գևորգյանը Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 1 միլիոն դոլար կաշառք:

Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց՝ պարզ չէ, թե կոնկրետ ինչի համար է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանքի ձևակերպումները, ըստ նրա՝ անհասկանալի են: Ըստ պաշտպանի՝ դատախազը մեղադրական եզրակացության եզրափակիչ մասն ամբողջությամբ չի հրապարակել: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ պարզաբանեց՝ չեն թվարկվել այն արարքներն ու հոդվածները, որոնցով մեղադրանքը դադարեցվել է: Խոսքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածի մասին է:

Ռոբերտ Քոչարյանը նույնպես հայտարարեց, որ չի հասկանում մեղադրանքի էությունը։

Ռոբերտ Քոչարյան (ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ) - Ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ես ինչ եմ արել, ինչը չպետք է անեի կամ ինչ չեմ արել, որ պետք է անեի: Ուղղակի չի նկարագրված որևէ գործողություն, որի բացատրությունը ես պետք է տամ, երբ հարցաքննվեմ, չկա։ Ես պետք է գամ ամբիոնի մոտ ու ասեմ՝ ինձանից ի՞նչ եք ուզում:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ մեղադրանքը պատշաճ պարզաբանված է, ինչին Քոչարյանն արձագանքեց քմծիծաղով։ Իսկ նրա պաշտպան Հայկ Ալումյանը կրկին պահանջեց պարզաբանել մեղադրանքը։

Հայկ Ալումյան  (Ռոբերտ Քոչարյանի պաշտպան) - Էս ի՞նչ եք անում, մեղադրանքը պարզաբանեք։ Էս պայմաններում մենք ո՞նց պիտի մեր պաշտպանյալի շահերից հանդես գանք, եթե մեղադրանքը ոչ մեկիս պարզ չի, առաջին հերթին՝ ձեզ պարզ չի: Դուք դատավարություն եք իրականացնում՝ չիմանալով ինչի մեջ ա մարդը մեղադրվում: Դուք չեք էլ կարող իմանալ, որովհետև ձևակերպումներն այդպիսին են: Ի նշան բողոքի՝ այսօրվա դատական նիստին ներկա չեմ գտնվում, սա իմ բողոքի ձևն է ձեր գործողություններին:

Այս հայտարարությունից հետո Ալումյանը լքեց նիստերի դահլիճը, նրան հետևեց նաև Քոչարյանի մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Առանց դատարանի թույլտվության դահլիճը լքելու համար դատարանը պաշտպաններին տուգանեց 50-հազարական դրամով:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Արմեն Գևորգյանն էլ, բացի կաշառք ստանալուց, մեղադրվում է նաև փողերի լվացման համար:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան 

Դիտումների քանակ119
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին 10:1322 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի ռազմարդյունաբերությունը մրցունակ է դառնում. ԲՏԱ նախարար | 22.06.2026 10:0022 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:4622 Հնս, 2026
  • Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք․ ցնցումները զգացվել են Տավուշում 09:3622 Հնս, 2026
  • Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին 09:3322 Հնս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է 09:1622 Հնս, 2026
  • Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ 08:4322 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2122 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր 08:0122 Հնս, 2026
  • Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին 22:5921 Հնս, 2026
  • Իշխանի երկու տեսակ փրկված է, մյուս երկուսի պաշարները վերականգնելու աշխատանքները շարունակվում են 22:4521 Հնս, 2026
  • ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին 22:0921 Հնս, 2026
  • Կովից մինչև 100 հազար դրամ. ընտրակաշառքի նոր սակագներն ու պայքարը խստացնելու պահանջ հասարակությունից 22:0221 Հնս, 2026
  • Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ 21:5621 Հնս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան 21:5521 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրելու իրավունքն այլևս չպետք է հաշվարկվի գլխաքանակով. ընտրությունների դասերը 21:0021 Հնս, 2026
  • Հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսում 20:4421 Հնս, 2026
  • «Հայաստանը կայուն երկիր է ներդրումների համար» | Հարցազրույց Էնթոնի Բարսամյանի հետ 20:3021 Հնս, 2026
  • Վախենալու բան չկա. ինչպես կոտրել ռուսական շուկայից կախվածության շղթան՝ Մոլդովայի օրինակով 20:2121 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.06.2026 19:2821 Հնս, 2026
  • «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ 17:0521 Հնս, 2026
  • Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի 15:1321 Հնս, 2026
  • Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին 14:1421 Հնս, 2026
  • Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին 13:0021 Հնս, 2026
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով 12:5421 Հնս, 2026
  • Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:4121 Հնս, 2026
  • Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:1521 Հնս, 2026
  • Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել 10:5821 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում 10:0821 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո 09:4921 Հնս, 2026
  • Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան 09:3921 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:2921 Հնս, 2026
  • Վերադարձ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց 00:5421 Հնս, 2026
  • Քարը՝ փերֆորմանսի գլխավոր կերպար 00:1821 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 23:5120 Հնս, 2026
  • Հունիսի 21-ին Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե․ Լևոն Ազիզյան 23:2720 Հնս, 2026
  • 5 խոշոր ջրամբարներից 4-ը լցված են 100 տոկոսով 22:5920 Հնս, 2026
  • Իրան-ԱՄՆ նոր համաձայնությունն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Հնս, 2026
  • Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան 22:3520 Հնս, 2026
  • Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը 22:2120 Հնս, 2026
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ 22:1220 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին 21:5420 Հնս, 2026
  • Հայաստանն ամրապնդում է միջհամայնքային գործակցությունը 21:4220 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:2820 Հնս, 2026
  • «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը 21:0920 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեզ համար հատկապես կարևոր է ծառայողների բարեվարքությունը. վարչապետը՝ էկոպարեկներին 21:0020 Հնս, 2026
  • Երևանում այսօր գրանցվել է 36.5°C, Արարատում՝ +38.3°C տաքություն 20:5820 Հնս, 2026
  • «Դարձիր կամավոր» ծրագրով ՔԿԱԳ-ում թվայնացվել է շուրջ 30 հազար արխիվային փաստաթուղթ 20:5320 Հնս, 2026
  • Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզում 20:4820 Հնս, 2026
  • «Ֆասթ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4220 Հնս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին 20:3420 Հնս, 2026
  • Ավելի քան 5 մլրդ դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակի» կառուցմանը. աշխատանքին ծանոթացել է վարչապետը 20:2620 Հնս, 2026
  • Ադրբեջանով Հայաստան է առաքվել ևս 490 տոննա ռուսական ցորեն 20:1820 Հնս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ հանրամատչելի բովանդակությամբ 20:0720 Հնս, 2026
  • Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը. Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել 19:4720 Հնս, 2026
  • Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել 19:3220 Հնս, 2026
  • Իրանական պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների. Բաղաեի 19:1120 Հնս, 2026
  • Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ 18:4620 Հնս, 2026
  • Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր. նա ամենառիսկային և ամբիցիոզ ծրագրերի հեղինակն է 18:2820 Հնս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters 18:1320 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը 17:5820 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին 17:4920 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանան-Իսրայել խաղաղության գործընթացը 17:3720 Հնս, 2026
  • Սիբիհան և Բուդանովը հրաժարվել են Լեհաստանի պարգևներից՝ Զելենսկուն շքանշանից զրկելու պատճառով 17:1820 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին 17:0120 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Կյանքի պուրակ»-ում արձանագրվել են նախագծի հետ կապված խնդիրներ. վարչապետի շրջայցը 17:0020 Հնս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:5220 Հնս, 2026
  • Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ դաշինքի համար. Գյուլեր 16:4220 Հնս, 2026
  • Վիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է 16:3420 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը 16:2720 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական օբյեկտների պաշտպանության հարցեր 16:1420 Հնս, 2026
  • Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան 15:5720 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան գործարքը խաղաղության հույս է ներշնչել լիբանանցիներին 15:4320 Հնս, 2026
  • Նիգերի խոշորագույն օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 35 մարդ է զոհվել 15:3620 Հնս, 2026
  • Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան 15:2720 Հնս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:1920 Հնս, 2026
  • Եղվարդի կոյաջրերը ողողում են Զովունու այգիները 15:1120 Հնս, 2026
  • Կոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական կապեր հաստատել 14:5320 Հնս, 2026
  • Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները շարունակվում են. վարչապետ 14:4020 Հնս, 2026
  • Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 14:3520 Հնս, 2026
  • Ճանապարհի երթևեկելի հատվածի քարերը հեռացվել են, այն դարձել է երկկողմանի երթևեկելի․ Փրկարար ծառայություն 14:2320 Հնս, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին 14:2020 Հնս, 2026
  • Իրանի փոխարտգործնախարարը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին 14:1320 Հնս, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում 13:5820 Հնս, 2026
  • Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը 13:4120 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 13:2620 Հնս, 2026
  • Եթե Ռուսաստանին չհեռացնեին «Ութի խմբից», ապա Ուկրաինայում պատերազմ կարող էր չլինել. Թրամփ 13:0420 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նաիրի համայնքի կոյաջրերը բաց հոսում, թափվում են Հրազդան գետը. բնակիչները բողոքում են 13:0020 Հնս, 2026
  • Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:4520 Հնս, 2026
  • Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 12:2320 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը 12:1420 Հնս, 2026
  • Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները 11:5720 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 11:3920 Հնս, 2026
  • Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին 11:2320 Հնս, 2026
  • Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել 11:1120 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 10:3320 Հնս, 2026
  • Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 10:1420 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը 10:0920 Հնս, 2026
  • 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում 10:0020 Հնս, 2026
  • Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները 09:5020 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015