Թատրոնի հետնաբեմն է՝ պրեմիերայից րոպեներ առաջ։ Երևանի կամերային պետական թատրոնը ներկայացնում է՝ Ուիլյամ Շեքսպիր՝ Համլետ՝ երնջակյանական մեկնաբանությամբ:
Կամերայինում հայտնի ողբերգությունը բեմականացրել են նոր գույներով ու վառ կերպարներով։ Իրականացվել է Կրթության, մշակույթի նախարարության հովանու ներքո։
Ավետի առաջին խաղն է Կամերայինում։ Համլետի դերում է։
Ավետ Զոհրաբյան (դերասան) - Մենք ստացել ենք Կամերային թատրոնին բնորոշ խենթ ու խելառ ներկայացում։
Սենիկ Բարսեղյան («Համլետ» ներկայացման 2-րդ ռեժիսոր) - Հանդիսատեսը պետք է սպասի շատ գունեղ, հրաշալի դերասանական խաղ, գունեղ ներկայացում, երաժշտական ներկայացում։
Մարդու էության, ուժեղի ու թույլի պայքարի մասին պատմության մեջ հանդիսատեսը կգտնի տարբեր բնավորություններ:
Լուիզա Ներսիսյան (դերասանուհի) - Կերպարները՝ գրքային, զրկված են մսից ու արյունից, իդեալականացված են։ Երնջակյանը հակահարված է տալիս, ներկայացնում է իր թերություններով ու դրանք մատուցում հանդիսատեսին։
Կարծում է՝ իր կերտած Հերտրուդը խոսում է նաև ինքնահեգնանքի ու իրականությունը չանտեսելու մասին։
Լուիզա Ներսիսյան - Ինձ շատ հետաքրքիր էր աշխատել Երնջակյանի հետ։ Ես վստահ էի, որ չի լինելու հերթական Հերտրուդ։ Նա մայր է, նորից ամուսնացել է։ Սյուժետային գծից բացի՝ նա պետք է ունենար մի հատ շատ հետաքրքիր ենթատեքստ։ Այդպես էլ եղավ։
Զիրոյան (դերասան) - Այսպիսի կերպար երբեք չեմ կերտել։ Համ նորություն էր, համ էլ ուրախալի փաստ էր, որ նման կերպարը հանձարարել են ինձ։ Ես հուսով եմ, Արա Հարությունովիչ, որ կարողացել եմ ձեր պատկերացումները ճիշտ մատուցել։ Ինձ դուր է գալիս բեմի վրա, իրական կյանքում էդպիսին չեմ։ Դրա համար էլ, երևի, դուր է գալիս:
Ըստ Զիրոյանի՝ իրենք փորձել են արտահայտել ռեժիսորի՝ Արա Երնջակյանի պատկերացրած գույները։ Իր կերպարի՝ Կլավդիոսի գույնն էլ պայծառ սևն է։
Հեղինակ՝ Անի Ավագյան