Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում է: Նախատեսված է հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Օրակարգում է նաև եռակողմ հանդիպում՝ Փաշինյանի, Միշելի և Ալիևի միջև։
Հայաստանն ու Թուրքիան ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար. Չավուշօղլու:
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը. արտգործնախարարության մամուլի քարտուղար:
Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Անկարան հույս ունի թուլացնել Վաշինգտոնի հետ լարվածությունը. Bloomberg:
Ազգային ժողովը նախագահը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Կոլումբիայի օդանավակայանում ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել:
Պուտինը Ծինփինի հետ կքննարկի միջազգային օրակարգի կարևոր հարցեր. Պեսկով:
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են միջուկային ծրագիրը:
Բայդենի օգնականը կմեկնի Իսրայել՝ Իրանի հարցով խորհրդակցությունների նպատակով:
Հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք: Առողջացել է 472, մահացել 26 դեպք: